Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Amazon-ն իր աշխատակիցներին առաջարկում է 5000 ԱՄՆ դոլար աշխատանքից ազատվելու դեպքում
13/04/2014 18:25

Amazon-ն իր աշխատակիցներին առաջարկում է 5000 ԱՄՆ դոլար աշխատանքից ազատվելու դեպքում

Amazon ընկերությունը, չնայած այն հանգամանքին, որ շարունակում է ընդլայնվել և նոր աշխատակիցների կարիք ունի, իր պահեստների աշխատողներին 5000 ԱՄՆ դոլար է խոստանում վճարել, եթե նրանք որոշեն հեռանալ աշխատանքից: «Pay to Quit» անվանումը ստացած այս ծրագրի մասին Ջեֆֆ Բեզոսն ընկերության բաժնետերերին հայտնել է նամակի միջոցով: Նախագծի նպատակը կայանում է աշխատակիցների հավատարմությունը ստուգելու մեջ:

«Այս նախագիծը կօգնի մեր աշխատակիցներին հասկանալ, թե իրականում ինչ է նրանց անհրաժեշտ: Երբ մարդն իր կամքին հակառակ երկար տարիներ աշխատում է նույն ընկերությունում, դա վատ է անդրադառնում և՛ իր, և՛ ընկերության վրա», – նշել է Բեզոսը:

Amazon ընկերության հիմնադիրն այս գաղափարը վերցրել է Zappos կոշիկի առցանց խանութից, որը 2009 թվականին վաճառվել էր Amazon-ին: Բեզոսը պարզաբանել է, որ նախագիծն առաջնորդվում է «Խնդրում ենք, մի՛ ընդունեք մեր առաջարկը» կարգախոսով: Ընկերությունը տարվա մեջ մեկ անգամ վճարելու է աշխատակցին աշխատանքից ազատման դիմումի դիմաց: Առաջին անգամ աշխատակիցը ստանալու է 2000 ԱՄՆ դոլար և այդ գումարը տարեցտարի ավելանալու է 1000 դոլարով՝ հասնելով մինչև 5000 ԱՄՆ դոլարի:

«Pay to Quit» ծրագրից բացի, բաժնետերերին ուղղված նամակում հիշատակվել է նաև Amazon Prime, Prime Air ու Prime Fresh ծառայությունների զարգացման, ինչպես նաև խաղերի և ամպային ծառայության մշակման մասին: