Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Աշխատանք. Marketing & Business Consulting մասնագետ
05/04/2014 09:10

Աշխատանք. Marketing & Business Consulting մասնագետ

Ընկերությանն անհրաժեշտ է փորձառու, նախաձեռնող Marketing մասնագետ շուկայում ընկերության նորարար լուծումների ներկայացման, խթանման համար:

Աշխատանքի պարտականություններ:

• Մարկետինգային ռազմավարության մշակում, ընկերության թիրախային խնդիրներին և նպատակներին ուղղված մարքեթինգային արշավների պլանավորում և իրականացում

• Կազմակերպության և այլ տեղեկատվական կայքերում գովազդի տեղադրում, վերահսկում, գովազդի արդյունավետության վերահսկում

• Ընկերության այլ ստորաբաժանումների հետ համատեղ խթանիչների մշակում և ներդրում 

• Ընկերության պրոդուկտի գերազանց իմացություն և ներկայացում հաճախորդներին

• Լրատվական տարբեր ուղիներով ընկերության լուծումների վերաբերյալ տեղեկացվածության, հետաքրքրվածության և ճանաչելիության բարձրացում 

• Հաճախորդների պահանջների և կարիքների ուսումնասիրում

• Ընկերության պրոդուկտի համար թիրախային շուկաների և հետագա համագործակցության հնարավորությունների որոշում

• Մրցակցային առաջարկություններ ուսումնասիրում 

• Ընկերության բոլոր կորպորատիվ միջոցառումների, պրեզենտացիաների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպում

 

Պահանջվող որակավորում:

• Բակալավրի աստիճան Մարկետինգի, Գովազդի կամ հարակից ոլորտում;

• Մարկետինգի, ինտերնետ գովազդի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է 

• Օֆիսային ծրագրերի պրոֆեսիոնալ իմացություն, 

• CRM և նոր ՏՏ համակարգերի գործիքների հետ աշխատանքի արագ սովորելու հմտություններ (կիրականացվի ուսուցում);

• Այժմյան օնլայն մարկետինգային միտումների գերազանց տիրապետում;

• Հարերենի, անգլերենի, ռուսերենի գերազանց իմացություն;

• Կազմակերպչական և կառավարման հմտություններ;

• Արդյունավետ հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ;

• Աշխատասիրություն, պատասխանատվություն և ստեղծագործ միտք:

 

Դիմելու մանրամասների համար անցեք այս հղումով http://bit.ly/1ozOeuX

 

Մաղթում ենք հաջողություն!