Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Facebook Messenger-ում ավելացել է զանգեր իրականացնելու հնարավորությունը
04/04/2014 13:25

Facebook Messenger-ում ավելացել է զանգեր իրականացնելու հնարավորությունը

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի հաղորդակցական հարթակում ավելացել է զանգեր իրականացնելու ֆունկցիան: Այն արդեն հասանելի է iOS, Android և Windows Phone օպերացիոն համակարգերի համար նախատեսված հավելվածներում:

Զանգել կարելի է միայն այն ընկերներին, ովքեր նույնպես օգտվում են Facebook Messenger-ից և արդեն հասցրել են թարմացնել հավելվածը :Զրուցակիցը մուտքային զանգերի մասին ծանուցում կստանա միայն այն դեպքում, եթե ակտիվացված են հավելվածի ծանուցումները: 

Facebook-ն առաջ անցավ WhatsApp-ից, որը նույնպես պատրաստվում է ձայնային զանգեր իրականացնելու հնարավորություն ավելացնել:

Հիշեցնենք, որ 2013 թվականին սկզբին Facebook Messenger-ը ձեռք բերեց ձայնային հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունը, իսկ օգոստոսին այդ ֆունկցիան ավելացրեց նաև WhatsApp-ը: