Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
iPad-ը 4 տարեկան է
04/04/2014 10:08

iPad-ը 4 տարեկան է

Չորս տարի առաջ՝ 2010 թվականի ապրիլի 3-ին, ներկայացվեց պատմության մեջ առաջին iPad-ը: Ոմանք ասում էին, որ այն պարզապես հսկա iPod է, իսկ Սթիվ Ջոբսը ներկայացրեց այն որպես անհավատալի գնով հեղափոխական մի սարք:

iPad-ի թողարկումից հետո շատերն էին գրում այդ սարքի մասին, սակայն ամենատպավորիչը Wired Magazeine թերթում տպագրված Սթիվեն Լևիի գրառումն էր: Նրա խոսքերը մինչ այսօր էլ համապատասխանում են իրականությանը և շարունակում են մնալ iPad-ի մասին երբևէ ասված ամենակախարդական խոսքերը:

Լևիի խոսքերով՝ այս գադջեթի հանճարեղությունը կայանում է նրանում, որ այն աստիճանաբար նվազեցրեց համակարգիչների օգտագործումը:

«Ցանկանում եք գի՞րք ընթերցել: iPad-ը վերածվում է գրքի: Նախընտրում եք թե՞րթ կարդալ: Սարքը վերածվում է թերթի», – iPad-ի մասին ասել էր Սթիվեն Լևին:

Այս չորս տարվա ընթացքում iPad-ը կարողացավ դառնալ պլանշետների շուկայի հիմքը՝ ապահովելով վաճառքի ավելի մեծ ծավալներ, քան ավանդական համակարգիչները: