Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ձեր գտնվելու վայրի մասին տվյալներն օգնում են գուշակել, թե որ իրադարձություններին կցանկանայիք մասնակցել
04/04/2014 13:20

Ձեր գտնվելու վայրի մասին տվյալներն օգնում են գուշակել, թե որ իրադարձություններին կցանկանայիք մասնակցել

Այսօր ամբողջ համացանցը հեղեղված է խորհրդատվական համակարգերով: Բավականին դժվար է դարձել տեսահոլովակ կամ որևէ երգ գնելն առանց այլ գնումներ կատարելու առաջարկությունների: Անկասկած, «մարդիկ, ովքեր գնել են X ապրանքը հավանել են նաև Y-ը» արտահայտությունը դարձել է մեր օրերի աֆորիզմը:

Սակայն այս հեղափոխությունը կարծես անտարբեր է անցել տարատեսակ իրադարձությունների տոմսերի վաճառքի կողքով, այդ իսկ պատճառով ժամանակակից կյանքի այս ոլորտում բացակայում են ցանկացած տիպի խորհուրդները:

Այսօր ամեն ինչ կարող է նոր ընթացք ստանալ, քանի որ Քեմբրիջի համալսարանում  Պետկո Գեորգիևը սկսել է ուսումնասիրել օգտատերերի գտնվելու վայրի վրա հիմնված Foursquare սոցիալական ցանցը հասկանալու համար, թե հատկապես ինչից կարելի է ենթադրել, թե ավելի շուտ որ իրադարձությանը կնախընտրի մասնակցել օգտատերը:

Այս ամենի մասին պատկերացում կազմելու համար Գեորգիևը 8 ամիս տևողությամբ մի փորձ անցկացրեց, որի ընթացքում հավաքագրվեց Foursquare սոցիալական ցանցի 190,000 օգտատերերի տեղաշարժման մասին տեղեկատվություն: Իրականացվեցին մի շարք հաշվարկներ և արդյունքում պարզվեց, որ մարդկանց վրա ամենամեծ ազդեցությունը կարող են ունենալ ընկերների որոշումները: Հիմնականում, օգտստերերը մասնակցում են բոլոր այն իրադարձություններին, որտեղ ներկա են նաև իրենց ընկերները:

Կան նաև ոչ այնքան բացահայտ, սակայն ոչ պակաս կարևոր ցուցանիշներ, օրինակ՝ տան և նշված վայրի միջև եղած հեռավորությունը կամ օրվա այն ժամանակահատվածը, երբ մարդն ավելի ակտիվ է:

Հաշվի է առնվում նաև մարդկանց պահվածքը նախկինում: Օրինակ, եթե մինչ այս պահը օգտատերը ներկա է գտնվել ֆուտբոլային խաղերին, ապա հավանականությունը, որ նա ապագայում նույնպես կշարունակի մասնակցել խաղերի դիտմանը, կտրուկ աճում է:

Թեև այս բոլոր գործունները շատ կարևոր են և ազդում են մարդկանց որոշումների վրա, գաղտնիքը կայանում է դրանց ճիշտ համադրության մեջ: Միայն այդպես է նկատելի դառնում մարդկանց ընդհանուր պահվածքն ու սովորությունները: