Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Պավել Դուրովը լքել է «ВКонтакте» սոցիալական ցանցի Գլխավոր տնօրենի պաշտոնը
02/04/2014 13:40

Պավել Դուրովը լքել է «ВКонтакте» սոցիալական ցանցի Գլխավոր տնօրենի պաշտոնը

«ВКонтакте» սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը հայտնել է Գլխավոր պաշտոնից հեռանալու մասին:

«Հետևելով եղբորս օրինակին, ով անցյալ տարվա կեսին հրաժարվեց տեխնիկական տնօրենի պաշտոնից, ես նույնպես ազատում եմ ինձ «Вконтакте» սոցիալական ցանցի Գլխավոր տնօրենի պարտականություններից», – նշվել է Դուրովի էջում:

«2013 թվականի ապրիլին սոցիալական կայքի բաժնետերերի արմատական փոփոխության արդյունքում Գլխավոր տնօրենի իրավասություններն զգալիորեն կրճատվեցին և գնալով ավելի դժվար է դառնում պահպանել այն սկզբունքները, որոնք մի ժամանակ «ВКонтакте» սսոցիալական կայքի հիմքն էին հանդիսանում: Շնորհակալ եմ բոլոր այն օգտատերերից, ովքեր այս 7 տարվա ընթացքում աջակցել և ոգեշնչել են ինձ», – ասել է Դուրովը:

Սոցիալական ցանցի մամլո քարտուղար Գեորգի Լոբուշկինն ու խոշորագույն բաժնետեր Mail.Ru Group-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանել Դուրովի հեռանալու մասին տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ «ВКонтакте» սոցիալական ցանցի բաժնետոմսերի 52%-ը պատկանում է Mail.Ru Group ընկերությանը, իսկ մնացած 48%-ը UCP ֆոնդին, որը փետրվար ամսին մեղադրվել է այնպիսի որոշումների կայացմեն մեջ, որոնք չեն բխում սոցցանցի շահերից: