Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Twitter-ը մտադիր է փոխարինել «retweet» կոճակը «share»-ով
28/03/2014 14:30

Twitter-ը մտադիր է փոխարինել «retweet» կոճակը «share»-ով

Վերջերս Twitter-ը Facebook-ին բնորոշ մի քանի փոփոխություն է արել կայքում: Այսուհետ iOS օպերացիոն համակարգից օգտվող օգտատերերը կկարողանան ներբեռնել միանգամից մի քանի նկար, ինչպես նաև նշել լուսանկարում պատկերված մարդկանց: Կա ևս մի փոփոխություն. iPhone սմարթֆոնների բջջային հավելվածում «retweet» կոճակը փոխարինվել է «share»-ով:

Առաջինը CBNC ընկերության աշխատակից Էլի Լենջերն էր, ով տեսավ օգտատերերի արձագանքներն այս փոփոխությունների մասին: Twitter-ի կարևորագույն խնդիրն այն է, որ ներկայիս ակտիվ օգտատերերը չեն ցանկանում տեսնել, թե ինչպես է այն աստիճանաբար նմանվում Facebook-ին:

Ստեղծման պահից ի վեր Twitter-ը միշտ էլ հաշվի է առել ցանկացած փոփոխության վերաբերյալ օգտատերերի կարծիքները: Մի շարք փորձարկումներ Twitter-ն այդպես էլ ավարտին չի հասցրել, քանի որ դրանք չեն արդարացրել օգտատերերի սպասելիքները: Այդ իսկ պատճառով, միանշանակ ասել, որ  «retweet»-ն ամբողջությամբ կփոխարինվի «share»-ով, հնարավոր չէ: