Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple ընկերությունը զբաղվում է նոր Smile-երի մշակմամբ
28/03/2014 10:10

Apple ընկերությունը զբաղվում է նոր Smile-երի մշակմամբ

Եթե չլինեին smile-երը, վիրտուալ շփումը միանշանակ ավելի ձանձրալի կլիներ: Տասնյակ թեմաների վերաբերյալ այդ փոքրիկ նկարներն իրենցից մի ամբողջ արվեստ են ներկայացնում: Սակայն դրանք զուրկ են էմոցիաներից, ինչը բարդացնում է զգացմունքների և տրամադրության փոխանցումը վիրտուալ շփան ժամանակ: Apple-ը որոշել է լրացնել այդ թերությունը՝ ստեղծելով smile-երի նոր տեսականի:

Ներկայումս Apple-ը համագործակցում է Unicode Consortium ընկերության հետ, որը կօգնի նոր սերնդի smile-եր մշակել: Շուկայում  iOS բջջային հարթակի հայտնվելուց ի վեր դրանք ոչ մի փոփոխության դեռևս չեն ենթարկվել:

Այսօր Apple ընկերությունը մտադիր է ստեղծել smile-երի սեփական տեսականին՝ տրամադրելով էմոցիաների ընտրության ընդլայնված հնարավորություն: Նոր տեսականին հասանելի կլինի ինչպես iOS, այնպես էլ մյուս օպերացիոն համակարգերի օգտատերերի համար: