Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Apple-ը հոգ կտանի Ձեր առողջության մասին
20/03/2014 16:30

Apple-ը հոգ կտանի Ձեր առողջության մասին

Կարծես թե iOS 8-ի գլխավոր առանձնահատկությունը, որը ներկայացվելու է հունիսին կայանալիք WWDC կոնֆերանսի շրջանակներում, լինելու է օգտատիրոջ առողջության մոնիտորինգի համար նախատեսված համակարգի ընդլայնումը, որը ստացել է Healthbook անվանումը:

Հրապարակված սքրինշոթների համաձայն` Healthbook-ի միջոցով հնարավոր կլինի հետևել ճնշմանը, զարկերակին, սննդակարգին, ակտիվությանը, թթվածնի քանակին, արյան մեջ շաքարի քանակին, ինչպես նաև քաշին և առողջ քնին:

Ինչպես կուպոնների և դիսկոնտային քարտերի համար նախատեսված Passbook հավելվածում, այստեղ ևս բաժիններից յուրաքանչյուրը ներկայացված է իր առանձին գույնով:
Բաժիններից երեքը ներառված են «ֆիտնես» դասակարգում: Դրանք են`քաշը, ակտիվությունը և սննդակարգը:

«Ակտիվությունը» կհետևի Ձեր քնին, կալորիաներին և քայլքին: «Քաշը» ներմուծված տվյալների շնորհիվ կհաշվարկի ճարպակալման աստիճանը: Երկու բաժիններն էլ թույլ կտան գրաֆիկների միջոցով օրեկան, շաբաթական, ամսական և տարեկան կտրվածքով հետևել տվյալների փոփոխությանը:

«Սնունդ» բաժնի միջոցով կկարողանաք տվյալներ ներմուծել Ձեր նախաճաշի, ճաշի և ընթրիքի մասին և դիետա պահպանել:

Healthbook-ի կարևորագույն առանձնահատկություններից մեկը դառնալու է Emergency Card-ը, որտեղ կարելի է նշել բժշկական տվյալները, օրինակ` արյան խումբը, քաշը, աչքերի գույնը, ծննդյան ամսաթիվը, բոլոր հակացուցումները, ինչպես նաև բնակության վայրը: Բացի այդ, կարելի է նշել այն անձնավորության հեռախոսահամարը, ում կցանկանայիք դիմել, եթե Ձեզ հետ որևէ բան պատահեր: