Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մութ անցյալ ունեցող հաքեր-միլիարդատերեր
19/03/2014 17:01

Մութ անցյալ ունեցող հաքեր-միլիարդատերեր

Ամերիկյան Forbes պարբերականը հետաքրքիր ցուցակ է կազմել, որտեղ ներկայացրել է ՏՏ ոլորտի այն միլիարդատերերին, ովքեր երիտասարդ տարիներին զբաղվել են հաքերությամբ:

1. Բիլ Գեյթսը (76 մլրդ) դպրոցում ուսուցանելու տարիներին ձեռք է բերել Computer Center Corporation ընկերության ադմինիստրատորի գաղտնաբառը և փորձել այդ կերպ համակարգչով աշխատելու հավելյալ ժամեր ստանալ:

2. Մարկ Ցուկերբերգը (28.5 մլրդ) 2004թ.-ին, երբ Facebook-ը դեռևս The Facebook էր, կոտրել է Crimson պարբերականի երկու լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները:

3. Փոլ Ալենը (15.9 մլրդ), ով Բիլ Գեյթսի հետ հիմնադրել է Microsoft-ը, պատմում է, որ ինքը և Գեյթսը, քչփորելով աղբամանը, գտել են TOPS 10 օպերացիոն համակարգի ծրագրային կոդը և դա Գեյթսին հնարավորություն է տվել ծանոթանալ օպերացիոն համակարգերի աշխատանքի սկզբունքներին:

4. Յան Կումը (6.8 մլրդ), ով Whatsapp-ի համահեղինակն է, ժամանակին եղել է w00w00 հաքերային խմբի անդամ: Նրան բազմաթիվ անգամներ հաջողվել է մուտք գործել այլ ընկերությունների համակարգչային ցանցեր, սակայն այս ամենը նա արել է միայն հետաքրքրությունից դրդված: Կարծիք կա, որ w00w00-ն «սպիտակ» հաքերների խումբ էր:

5. Շոն Պարկերը (6.3 մլրդ) նույնպես եղել է w00w00-ի անդամ: Պարզվել է, որ համակարգչային ցանցը կոտրելու համար 16 տարեկանում նրան  ձերբակալել են: Ինչպես հետագայում պարզվել է, այն պահին երբ Պարկերը մուտք է գործել ցանց, նրա հայրը որդուն հեռացրել է համակարգչի դիմացից և նա չի հասցրել մաքրել իր ներխուժման հետքերը:

6. Ջեք Դորսին (2.2 մլրդ) երիտասարդ տարիներին շատ էր ցանկանում աշխատել որպես քարտեզագիր: Փորձելով ընդունվել Dispatch Management Services ընկերություն` նա հայտնաբերում է, որ ընկերության կայքում կոնտակտային տեղեկատվություն չկա, նա կոտրում է ընկերության կայքը և կապ հաստատում ընկերության հետ: Տրամաբանական է, որ նրան անմիջապես աշխատանքի են ընդունում:

7. Դրյու Հյուսթոնը (1.2 մլրդ), ով Dropbox ամպային ծառայության հեղինակն է, ժամանակին գտել է առցանց խաղային համակարգերից մեկի խոցելի տեղերը, ինչի համար էլ նրան անմիջապես աշխատանք է առաջարկվել այդ նախագծում:

8. Սթիվ Ջոբսը (14 մլրդ) և իր ընկեր Սթիվ Վոզնիակը մինչ Apple-ի հիմնադրումը արտադրել են Blue Box կորչվող սարք, որի միջոցով մարդկանց հնարավորություն է տրվել անվճար օգտվել հեռախոսային ծառայություններից: Ջոբսը բազմիցս նշել է, որ եթե չլիներ Blue Box-ը, չէր լինի նաև Apple-ը: