Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայաստանում Beeline բաժանորդներին հասանելի է դարձել BlackBerry ծառայությունը
13/03/2014 16:50

Հայաստանում Beeline բաժանորդներին հասանելի է դարձել BlackBerry ծառայությունը

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) սկսում է BlackBerry Enterprise Service 10 (BES 10) ծառայության տրամադրումը կորպորատիվ հաճախորդներին։ Ծառայությունը հնարավորություն է տալիս սմարթֆոնի միջոցով հասանելի դարձնել գործարար տեղեկատվությանը, աշխատել հաճախորդի  կորպորատիվ էլեկտրոնային փոստի համակարգի և ներքին կորպորատիվ հավելվածների հետ, միևնույն ժամանակ BES 10 ապահովում է տվյալների փոխանցման լիարժեք գաղտնիություն։

BES 10–ի հիմնական տարբերությունը նախկին տարբերակներից կայանում է նրանում, որ ծառայությունը կարելի է օգտագործել ինչպես BlackBerry սմարթֆոնների, այնպես էլ Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար: 

«BlackBerry Enterprise Service–ը դա հատուկ լուծում է կորպորատիվ հաճախորդների համար և մենք շատ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կարող են օգտվել այս ժամանակակից բիզնես–գործիքից, որն առաջարկում է գաղտնիություն և հարմարավետ հասանելիություն կորպորատիվ տեղեկատվությանը։ Հուսով ենք, որ այս լուծումը կօգնի մեր գործընկերներին բարձրացնել գործարար հաղորդակցության արդյունավետությունը և կխթանի բիզնեսի հետագա զարգացումը»,-նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ BlackBerry Enterprise Service–ն ինտեգրվում է MS Exchange և IBM Lotus Domino փոստային համակարգերի հետ, իսկ տվյալների փոխանցման գաղտնիությունն ապահովվում է հատուկ ալգորիթմների կիրառման և տրաֆիկի խտացման օգնությամբ։ BES 10–ի օգտվելու արտոնագիր կարելի է ստանալ BlackBerry ընկերությունից կամ պաշտոնական դիլերներից։  Beeline ցանցում BlackBerry ծառայության լուծումներից օգտվելու համար «ԱրմենՏել»  ընկերությունը չի գանձում որևէ լրացուցիչ գումար։