Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Աշխարհի որ քաղաքներում է ամենաշատ selfie նկարվում
12/03/2014 09:33

Աշխարհի որ քաղաքներում է ամենաշատ selfie նկարվում

Ամերիկյան Time պարբերականը կազմել է selfie-ների աշխարհագրական ինտերակտիվ քարտեզ, որտեղ պատկերված են աշխարհի այն քաղաքները, ում բնակիչները ամենաշատ selfie-ներ են նկարում: Քարտեզը կազմելու համար հեղինակներն օգտվել են Instagram-ից: Instagram API-ի միջոցով նրանք ստացել են #selfie պիտակ ունեցող լուսանկարների աշխարհագրական տվյալները: Տվյալները հավաքագրվել են այս տարվա հունվարի 28-ից մինչ փետրվարի 2-ը և մարտի 3-ից մինչ մարտի 7-ը:

Հետազոտության համաձայն առաջին հորիզոնականում է հայտնվել ֆիլիպինական Մակատին` 100000 մարդուն 256 selfie: Երկրորդ տեղում է Նյու-Յորքի Մանհեթեն կղզին` 100000 մարդուն 202 selfie: Երրորդ տեղում է Մայամին` 100000 մարդուն 159 selfie:

Առաջին տասնյակի մնացած հորիզոնականներում հայտնվել են հետևյալ քաղաքները` 4. Անահեյմ և Սանտա Անա` 100000 մարդուն 147 selfie, 5. Պետալինգ Ջայա (Մալազիա)` 141 selfie, 6. Թել Ավիվ` 139 selfie, 7. Մանչեսթեր` 114 selfie, 8. Միլան` 108 selfie, 9. Սեբու Սիթի (Ֆիլիպիններ)` 99 selfie, 10. Ջորջ Թաուն (Մալազիա)` 95 selfie: Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Երևանը զբաղեցրել է 390-րդ հորիզոնականը` 3 selfie 100000 մարդուն: Մոսկվան 301-րդն է` 8 selfie, Թբիլիսին 360-րդ հորիզոնականում է` 5 selfie:

Քարտեզից պարզ է դառնում, որ selfie-ների ամենամեծ քանակ նկարվում է Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Հարավ-արևելյան Ասիայում և Ավստրալիայում: