Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայկական ընկերությունները Գերմանիայում մասնակցում են CeBIT 2014-ին
11/03/2014 14:32

Հայկական ընկերությունները Գերմանիայում մասնակցում են CeBIT 2014-ին

Այս օրերին Գերմանիայի Հանովեր քաղաքում ընթանում է CeBIT 2014 խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսը, որին մասնակցում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը և ՏՏ ոլորտի 14 ընկերություն: Մասնակիցների թվում են Altacode, Arm Tab Technologies, Essential Solutions, E-Works, Flexible Applications, X-Tech, Instigate, Instigate Mobile, Instigate Robotics, IU Networks, LynxSEL, Lime Tech, Locator ընկերությունները:

Հայկական տաղավար այցելողները կծանոթանան հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտի լուծումներին և ծառայություններին, կտեղեկանան Հայաստանի մասին` որպես բարձր տեխնոլոգիական ներուժ ունեցող երկրի:

Հայկական կազմակերպությունների մասնակցությունը ցուցահանդեսում համակարգում է  Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը` CBI աջակցությամբ:

Տեղեկացնենք նաև, որ CeBIT ցուցահանդեսին ներկայացվում են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտների թվային լուծումներ կենցաղային և կորպորատիվ օգտագործման համար: Ցուցահանդեսը ոլորտի միտումներին ծանոթանալու, գործնական կապեր հաստատելու և արտադրանք ներկայացնելու միջազգային հարթակ է: 2013 թվականին CeBIT-ին մասնակցել են ավելի քան 4.000 ընկերություն 70 երկրներից, իսկ այցելուների թիվը գերազանցել է 310.000-ը՝ աշխարհի շուրջ 110 երկրներից: