Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Պլանշետներն ընդդեմ մատուցողների
10/03/2014 14:33

Պլանշետներն ընդդեմ մատուցողների

Գնալով ավելի մեծ թվով ռեստորաններ և հասարակական սննդի այլ վայրեր են սկսում օգտագործել պլանշետները` հաճախորդներից պատվերներ ստանալու համար: Պատճառը շատ պարզ է` հաճախորդն ավելի արագ է պատվիրում և հետևաբար ստանում իր կերակուրը, իսկ գործատուն իր հերթին տնտեսում է աշխատավարձերի վրա: Պլանշետների ներդրման պատճառով մոտ ապագայում մենք այլևս էլ չենք տեսնի փոքր նոթատետրի մեջ արագ գրառումներ կատարող մատուցողների, որպես հետևանք շատ ու շատ մատուցողներ կկորցնեն իրենց աշխատատեղերը:

ԱՄՆ-ում բնակչության 7%-ն արդեն պատվերներ է տալիս պլանշետների օգնությամբ, ևս 40% կողմ է նման տեխնոլոգիաների ներդրմանը: Մասնագետները նշում են, որ այսօրվա հասկացությամբ մատուցողներ կմնան միայն բարձր կարգի ռեստորաններում, իսկ արագ սննդի կետերում կամ պիցերիաներում, որտեղ մարդիկ պարզապես սնվում են, նրանց կփոխարինեն պլանշետները:

Պլանշետներն օգտագործվում են ոչ միայն պատվերներ ընդունելու, այլ նաև գումարը վճարելու համար: Սակայն դա ևս ամենը չէ, արտադրողների կողմից նման պլանշետներում ներդրվում են խաղեր, սոցիալական ցանցերում շփվելու ֆունկցիաներ և այլ օգտակար գործիքներ: