
Google-ը մուտք գործեց մեծ ֆուտբոլ
Անգլիական Մանչեսթեր Յունայթիդ ակումբը գործընկերային համաձայնագիր է ստորագրել Google կորպորացիայի հետ: Գործարքի ֆինանսական կողմը չի բացահայտվում, սակայն հայտնի է դարձել, որ համագործակցության էությունը կայանում է նրանում, որ մանկունիանցիների երկրպագուները Google+ տեխնոլոգիաների միջոցով կարող են իրենց տեսնել Օլդ Թրաֆոլդ մարզադաշտում տեղադրված դիսփլեյների վրա: Տեխնոլոգիայի առաջին փորձարկումը կկայանա մարտի 16-ին՝ Մանչեսթեր Յունայթիդ - Լիվերպուլ խաղի ժամանակ: