Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Apple-ի գլխավոր գրասենյակում կանգնեցվելու է Ստիվ Ջոբսի հուշարձանը
26/02/2014 19:29

Apple-ի գլխավոր գրասենյակում կանգնեցվելու է Ստիվ Ջոբսի հուշարձանը

Փետրվարի 24-ին Բելգրադում տեղի ունեցավ Ստիվ Ջոբսի պատվին հուշարձանի շնորհանդեսը: Սերբ քանդակագործի աշխատանքը հաղթող է ճանաչվել հայտարարված մրցույթում և այն տեղադրվելու է  Apple ընկերության Կուպերտինոյի գլխավոր գրասենյակում:

Մրցույթի շրջանակներում Ստիվ Ջոբսի հիշատակը անմահացնող ներկայացված 10 աշխատանքներից հաղթող է ճանաչվել Դրագան Ռադենովիչի քանդակը: Քանդակը բաղկացած է սյունից և դրա վրա տեղակայված Ջոբսի գլխից: Սյունը զարդարում են 0 և 1 երկուական սիմվոլներն ու տառերը:

Ռադենովիչը չափազանց գոհ է իր հաղթանակից: Նա նշել է, որ արդեն զանգ է ստացել Apple-ի դիզայնի գծով փոխտնօրեն Ջոնի Այվից: Վերջինիս հետ քննարկվել են Կուպերտինոյի գրասենյակ Ռադենովիչի հնարավոր այցի և լիարժեք չափսերով քանդակի տեղադրման մանրամասները: Հնարավոր է, որ քանդակի բարձրությունը  հասնի մինչև 5 մետրի:

Քանդակի շնորհանդեսը համընկավ Ստիվ Ջոբսի 59-րդ տարեդարձի հետ, որը փետրվարի 24-ին տոնել են Apple-ի երկրպագուներն ու ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը: