Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Vivacell-MTS-ը պարգևատրել է «Սիրո լավագույն խոստովանություն» մրցույթի հաղթողին
26/02/2014 19:17

Vivacell-MTS-ը պարգևատրել է «Սիրո լավագույն խոստովանություն» մրցույթի հաղթողին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում կայացած «Սիրո լավագույն խոստովանություն» մրցույթի հաղթողները ստացել են իրենց մրցանակները Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը, խորհրդանշվում է երիտասարդության օրհնությամբ, սիրո խոստովանությամբ, ջերմ զգացմունքներ փոխանցելով, անկեղծ հարաբերությունների կարևորությունը ևս մեկ անգամ նշելով և, իհարկե, սիրելիներին նվերներ փոխանցելով:

Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում կայացած «Սիրո լավագույն խոստովանություն» մրցույթի հաղթողներին է հանձնել MTS Ego սմարթֆոններ: Հաղթողներ` Արմինե Մամյանը, Քրիստինե Վարդանյանը և Արտավազդ Սաղաթելյանը ստացել են երկուական MTS Ego սմարթֆոն՝ իրենց և իրենց սիրելիների համար: Ըստ կանոնների, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում մրցույթի հայտարարության տակ պարզապես անհրաժեշտ էր թողնել սիրո գեղեցիկ խոստովանություն՝ մեկնաբանության տեսքով: Հաղթող էր ճանաչվում այն խոստովանությունը, որը կհավաքեր ամենամեծ թվով «like» փետրվարի 12-ից (ժ.12:00) -18ը (ժ.12:00) ընկած ժամանակահատվածում:

Արդյունքում, «Սիրո լավագույն խոստովանություն» մրցույթի հաղթող է ճանաչվել Արմինե Մամյանը (1125 «like»): Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ մրցույթի արդյունքներով հաղթողից բացի ևս 2 մասնակիցներ` Քրիստինե Վարդանյանը (1059 «like») և Արտավազդ Սաղաթելյանը (917 «like»), իրենց «like»-երի քանակով զբաղեցրել են ակնհայտ առաջատար դիրք, ՎիվաՍել-ՄՏՍ-ը որոշել է նշված մասնակիցներին և նրանց սիրելիներին ևս նվիրել MTS Ego սմարթֆոն: Մրցույթի մասնակիցների խոստովանությունները կարող եք գտնել ընկերության ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/VivaCellMTSOfficialPage?fref=ts: