Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Օրանժ Արմենիա. նվեր հեռախոս և SIM քարտ
25/02/2014 22:11

Օրանժ Արմենիա. նվեր հեռախոս և SIM քարտ

Այսօր Orange-ը հայտարարեց իր հատուկ առաջարկի մեկնարկը՝ ամսական բաժանորդագրությամբ նոր բաժանորդներին հնարավորություն ընձեռելով որպես նվեր ստանալ հավելյալ հեռախոս: Բոլոր նրանք, ովքեր 24 ամսով կբաժանորդագրվեն Դելֆին, Թիթեռ և Պանտերա ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին` սկսած 4000 ՀՀ դրամից, ոչ միայն զեղչված գնով մեկ հեռախոս ձեռք բերելու  հնարավորություն կունենան, այլ նաև նվեր կստանան անվճար կանխավճարային SIM քարտ և ևս մեկ հեռախոս` իրենց մտերիմների համար: Ավելին, 2 SIM քարտերի համար կակտիվացվի «Orange Իրար հետ» փաթեթը ՝ թույլ տալով օգտատերերին 6 ամիս շարունակ իրար հետ խոսել անվճար:

«Գարնանն ընդառաջ Orange-ի ամսական բաժանորդագրություններին բաժանորդագրվելիս մեր նոր հաճախորդները ոչ միայն կստանան իրենց նախընտրած հեռախոսը հատուկ գնով, այլ նաև մեկ այլ հեռախոս որպես նվեր, ինչպես նաև իրար հետ անվճար խոսելու հնարավորություն: Orange-ն առաջինն էր, որ իր բաժանորդներին առաջարկեց հեռախոս ձեռք բերելու ամբողջական լուծում և հավատացած ենք, որ այս առաջարկը ևս մեկ անգամ հաստատում է, որ Orange-ի խանութները լավագույն վայրն են, լավ հեռախոսների և որակյալ ծառայությունների ամբողջական փաթեթ ձեռք բերելու համար», – ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Երկրորդ հեռախոսը, որն արտադրված է Alcatel ընկերության կողմից, ունի 2ՄՊ ֆոտոխցիկ, MP3 նվագարկիչ և շարժական ինտերնետից օգտվելու նարավորություն: Առաջարկը գործում է մինչև մարտի 31-ը՝ առաջին 5000 նոր բաժանորդների համար: