Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը մեկնարկում է «C#» դասընթաց
15/01/2014 14:39

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը մեկնարկում է «C#» դասընթաց

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը մեկնարկում է «C#» դասընթաց (մակարդակ 1): Այն կվարի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի դասախոս Արայիկ Մելքոնյանը: Դասընթացի բաղկացած է 16 մասից՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ:

Դասընթացին մասնակցելու համար ցանկալի է ունենալ ալգորիթմական մտածելակերպ և մաթեմատիկական գիտելիքներ: Դասընթացի լեզուն հայերեն է:

Դասընթացի արժեքը 30 հազար ՀՀ դրամ է:  

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնից տեղեկացնում են, որ դասընթացին մասնակցել ցանկացողները պետք է հանձնեն քննություն, որը կստուգի դիմորդների ծրագրավորման բազային գիտելիները: Այն դիմորդները, որոնք հաջողությամբ կհանձնեն քննությունը, կկարողանան մասնակցել դասընթացին:

Քննությանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել` լրացնելով առցանց դիմում հայտը մինչև հունվարի 29-ը:

Քննությունը հանձնող մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:

Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:

Տեղերը սահմանափակ են:

Դասընթացը կմեկնարկի փետրվարի 3-ին: Այն կկազմակերպվի ամեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 17.00 – 19.00-ը:

Դասընթացի ծրագիրը հասաելի է այստեղ: