Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«ԱրմենՏել»-ը Մանկական զարգացման հիմնադրամի երեխաներին պարգևել է Ամանորյա տոն
26/12/2013 17:26

«ԱրմենՏել»-ը Մանկական զարգացման հիմնադրամի երեխաներին պարգևել է Ամանորյա տոն

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանաքանիշը Beeline) շնորհավորել է Մանկական զարգացման հիմնադրամի սաների Ամանորը՝ կազմակերպելով տոնական միջոցառում երեխաների համար։

Հիմնադրամի հետ համատեղ «ԱրմենՏել»  ընկերության աշխատակիցները և ղեկավարությունը հանձնել են նվերներ, զարդարել տոնածառը և պատրաստել խաղալիքներ` գրելով իրենց բարեմաղթանքները։

Հիմնադրամի սաներն, ովքեր հատուկ կարիքներ ունեցող երեխաներ են, հյուրերի համար պատրաստել են տոնական ներկայացում՝ բեմադրված իտալացի գրող Ա. Մորավիայի հեքիաթների հիման վրա:

«Երեխաների կողմից ամենաշատ սիրված տոնի նախաշեմին, մեզնից յուրաքանչյուրը փորձում է երեխաներին պարգևել իսկական հեքիաթ, բարձր տրամադրություն և իրականացնել նրանց ցանկությունները։ Որպես կանոն հատուկ կարիքներ ունեցող երեխաներն ավելի շատ են զգում այս ամենի կարիքը և մենք փորձում ենք նրանց կյանքը դարձնել ավելի լավն ոչ միայն տոների նախաշեմին, այլ նաև ողջ տարվա ընթացքում»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«ԱրմենՏել»-ից տեղեկացնում են, որ  ընկերությունը համագործակցում է Մանկական զարգացման հիմնադրամի հետ  2011 թվականի ապրիլից։ Համագործակցության շրջանակում ստեղծվել է «Մենք ենք» թատերախումբը: Թատերախմբի սաների համար անց են կացվում հատուկ միջոցառումներ և արտ–թերապիայի դասընթացներ՝ նպաստելով հատուկ կարիքներ ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակություն։ Մանկական թատերախումբը բաղկացած է հատուկ կարիքներ ունեցող երեխաներից և հանրակրթական դպրոցներում սովորող երեխաներից։