Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ն ԱՄՆ-ում կբացի սեփական խանութների ցանցը
20/11/2013 16:27

Google-ն ԱՄՆ-ում կբացի սեփական խանութների ցանցը

Google-ն ԱՄՆ-ում կունենա սեփական խանութների ցանցը: Ընկերության տարածած հայտարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում՝ Նյու Յորքում, Վաշինգտոնում, Չիկագոյում, Լոս-Անջելեսում, Սակրամենտոյում և Պարամուսում, կբացվեն խանութներ, որտեղ կվաճառվեն Acer, HP և Samsung ընկերությունների կողմից արտադրված Nexus պլանշետներ և սմարթֆոններ, Chromecast սարքավորումներ և Chromebook մինի-համակարգիչներ:  Սպասվում է, որ այս 6 խանութները կբացվեն մինչև տոները:

Google-ն մտադիր է խանութների հաճախորդներին ներկայացնել նաև իր նոր արտադրանքները:

Խանութներում ընկերությունը խոստանում է ապահովել ինտերակտիվ միջավայր:

Նշենք, որ վերջին ժամանակահատվածում շատ տարածված է դարձել սպառողական տեխնիկա և այլ սարքավորումներ արտադրող ընկերությունների կողմից սեփական խանութների ցանցի բացումն ու ընդլայնումը:

Այսօր խանութների մեծ ցանց ունեն Apple-ը, Samsung-ը, Nokia-ն և մի շարք այլ ընկերություններ: