374
21
2808
Ինտերնետ Café Օրանժից

Ինտերնետ Café Օրանժից

Orange-ը ներկայացրեց նոր կանխավճարային սակագնային պլան նրանց համար, ովքեր ինտերնետի կարիք ունեն միայն ժամանակ առ ժամանակ և այն չեն օգտագործում մշտապես: Ինտերնետ Café առաջարկը, որը հասանելի կլինի Հայաստանի մարզերի բնակիչների համար, բաժանորդներին հնարավորություն կտա ինտերնետից օգտվել մինչև 1 Մբ/վ արագությամբ՝ վճարելով միայն օգտագործված րոպեների համար՝ ընդամենը 1 դրամ/րոպե սակագնով:

«Սա նորարարական առաջարկ է Հայաստանի շարժական ինտերնետի շուկայում: Այն նախատեսված է՝ բավարարելու այն մարդկանց յուրահատուկ պահանջները, ովքեր ինտերնետի կարիք ունեն, սակայն ոչ մշտապես: Դեռ կան մարդիկ, հատկապես մարզերում, ովքեր տանը չունեն ինտերնետ և ինտերնետ-սրճարաններ են այցելում համացանց մուտք գործելու համար: Այս նոր սակագնային պլանով մենք իրականում տեղափոխում ենք ինտերնետ սրճարանը յուրաքանչյուր բաժանորդի տուն, այնպես որ վերջիններս կարող են նորություններ կարդալ, իրենց բարեկամների ու մտերիմների հետ Skype-ի, Odnoklassniki-ի, Facebook-ի կամ այլ սոցիալական ցանցերի միջոցով շփվել ցանկացած պահի», ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Ինտերնետ Café կանխավճարային սակագնային պլանից օգտվելու համար բաժանորդները կվճարեն 100 դրամ միացման վճար, որը թույլ կտա ծառայությունից օգտվել մինչև այդ օրվա վերջը: Ինտերնետ Café հաշիվը կարելի է լիցքավորել լիցքավորման քարտերով, էլեկտրոնային լիցքավորման միջոցով, վճարման տերմինալներով, կամ այցելելով Orange-ի խանութներ, ՀայՓոստի մասնաճյուղեր և այլն:

Այս մարքեթինգային նորարարությանը զուգահեռ՝ Orange-ը նաև հայտարարեց մեկ այլ կարևոր նախաձեռնության մասին: Որպես պատասխանատու ընկերություն՝ Orange-ը հոկտեմբերի 1-ից կսկսի հետ գնել և վերամշակել օգտագործված Ինտերնետ Հիմա մոդեմները: Այս նախաձեռնության շրջանակներում Orange-ի այն բաժանորդները, ովքեր նախկինում ձեռք են բերել Ինտերնետ Հիմա մոդեմ, սակայն այժմ այն չեն օգտագործում, կարող են իրենց մոդեմը բերել Orange-ի խանութ և ստանալ 3000 դրամ կանխիկ գումար: Այս մոդեմները խնամքով կթարմացվեն, որից հետո կրկին շահագործման կհանձնվեն: Այսպիսով, Orange-ի բաժանորդները ոչ միայն կստանան որոշակի գումար իրենց համար արդեն ոչ պիտանի սարքի համար, այլ նաև կմասնակցեն այդ սարքերի վերամշակմանը՝ դրանով իսկ աջակցելով բնության պահպանմանը: Հոկտեմբերի 1-ից օգտագործված մոդեմներ կընդունեն Orange-ի մի քանի խանութներ, իսկ հետագայում դրանց թիվը կմեծանա:

«Սարքերի վերամշակումը շատ կարևոր ուղղություն է բնության պահպանման ու ռեսուրսների ճիշտ օգտագործման համար: Կարևոր է գիտակցել, որ սարքավորումը պարզապես մի կողմ նետելով՝ մենք անուղղակի կերպով վնաս ենք հասցնում բնությանը: Այսօր մենք առաջարկում ենք մեր բաժանորդներին այս գիտակցությամբ մոտենալ հարցին, երկրորդ կյանք տալ իրենց մոդեմներին, և միևնույն ժամանակ դրա համար խրախուսական գումար ստանալ Orange-ի կողմից: Սա շատ ընդունված մոտեցում է տարբեր արևմտյան երկրներում և ուրախ ենք, որ մենք ենք այն առաջին անգամ իրագործում Հայաստանում», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Նախագիծը, որը փորձնական է, հնարավորություն կտա Orange-ի բաժանորդներին իրենց չօգտագործվող, սակայն սարքին վիճակում գտնվող մոդեմները վերադարձնել մինչև 2013թ. վերջը:

Կարճ հասցե: geek.am/u/3086.html
Orange Telecom Internet Հեռահաղորդակցություն Օրանժ Արմենիա Mobile Internet Շարժական ինտերնետ Արամ Մկրտչյան Ֆրանսիս Ժելիբտեր Telecom Internet Photo

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2525 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՀՀ Նախագահի ՏՏ ոլորտի 2017թ. մրցանակը՝ iPod-ի ստեղծողին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017թ. Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը: Հոկտեմբերի 19-ին ՀՀ ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram