Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Send Me to Heaven. Չափազանց վտանգավոր խաղ Ձեր հեռախոսի համար
06/09/2013 20:06

Send Me to Heaven. Չափազանց վտանգավոր խաղ Ձեր հեռախոսի համար

Send Me to Heaven խաղալը շատ պարզ է: Պահանջվում է հեռախոս ներբեռնել և միացնել հավելվածը ու նետել այն որքան կարելի է բարձր: Չմոռանանք նշել, որ արդյունքը գրանցելու համար պետք է նաև  կարողանալ բռնել նետված հեռախոսը: Պարզ է, որ հակառակ դեպքում դուք դժվար թե այլևս որևէ խաղ խաղաք այդ հեռախոսով:

Խաղն այժմ առկա է Google Play-ում` Android հեռախոսների համար: Իսկ Apple-ի App Store-ից այն հեռացվել է: Apple-ում պատճառաբանել են, որ խաղը խրախուսում է օգտատիրոջ հեռախոսը շարքից դուրս հանելուն միտված վարքագիծը:

Խաղի մասին արձագանքները 180 աստիճանով տարբերվում են միմյանցից: Հասկանալի է, որ շատ խաղացողներ, որոնք չեն կարողացել բռնել իրենց հեռախոսները, այդքան էլ լավ չեն արտահայտվում խաղի և խաղը ստեղծողի նկատմամբ:

Խաղի հեղինակ Պետեր Սվարովսկին նշում է, որ խաղի ալգորիթմը բավական մեծ ճշտությամբ հաշվում է բարձրությունը, իհարկե պատահում են սխալներ, սակայն միշտ կա հնարավորություն կրկին նետելու հեռախոսը:

Այս պահի դրությամբ արձանագրված ամենաբարձր կետը 40 մետրն է: Հեղինակը նշում է, որ համակարգը իրենց թույլ է տալիս ստուգելու, թե ինչ պայմաններում է կայացել հեռախոսի թռիչքը: Սվարովսկին համոզված է, որ 40 մետր բարձրության հասնելու համար մարդիկ օգտագործել են պարսատիկներ:

Հեղինակի կարծիքով, այս խաղն առաջին հերթին հաճույք է պատճառում իրական գործողության արդյունքում առաջացած արդենալինի, այլ ոչ թե էկրանին հայտնված մեծ թվերի պատճառով: