Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Կայացել  է Rome Total War II-ի ռուսական տարբերակի շնորհանդեսը
05/09/2013 17:46

Կայացել է Rome Total War II-ի ռուսական տարբերակի շնորհանդեսը

Մոսկվայում կայացել է Rome Total War II խաղի ռուսական տարբերակի շնորհանդեսը: Խաղն ունի երեք տարբերակ` Ստանդարտ, Դասական և Կայսերական: Հատկանշական է, որ Կայսերական տարբերակը ներառում է ոչ միայն խաղը, այլ նաև կտավի վրա պատկերված Հռոմեական Կայսրության քարտեզը, Տաբուլա (նարդի խաղի նախատիպ) հին խաղի հավաքածուն և «Պունիկյան պատերազմներ» խաղաքարտերով խաղացվող խաղը: Գնորդները ստանում են նաև միայն 4000 գնորդի համար նախատեսված Rome: Total War. Gold Edition խաղը ձեռք բերելու հնարավորություն: Խաղի Դասական և Ստանդարտ տարբերակաների հետ նման քանակի նվերներ չեն տրվում:

Rome Total War II խաղը Rome Total War-ի արդիականացված և փոփոխված տարբերակն է: Ցավալի է, որ խաղի երկրորդ տարբերակում դեռևս ներառված չէ Հայաստանը: Նրանք, ովքեր խաղացել են խաղի առաջին տարբերակը գիտեն, որ հայկական այրուձին խաղի ամենահզոր միավորներից մեկն է: Խաղի թողարկման հետ մեկտեղ թողարկվել է նաև խաղում Պոնտոսի խմբակցություն ավելացնող անվճար հավելվածը: Հուսանք, որ առաջիկայում հնարավոր է նաև ավելացվի հայկական խմբակցությունը: