Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հռոմի Պապը մեղքերի թողություն կտա Twitter-ով
22/07/2013 23:13

Հռոմի Պապը մեղքերի թողություն կտա Twitter-ով

Աշխարհով մեկ ժամանակակից հաղորդակցության միջոցների օգտագործման ամրապնդման շրջանակներում Հռոմի Պապը կսկսի մեղքերի թողություն տալ Twitter-ի միջոցով:

Ֆրանցիսկոսը ինդուլգենցիաներ կբաժանի միկրոբլոգում իրեն հետևողներին, ինչը թույլ կտա կրճատել քավարանում ծախսվող ժամանակը: Մինչ այս Պապը մեղքերի թողություն տալիս էր միայն առերես հանդիպման ժամանակ:

Այս լուրը սկսեց շրջանառել այն բանից հետո, երբ Ֆրանցիսկոսը սկսեց նախապատրաստվել Բրազիլիա ուղևորությանը, որտեղ հաջորդ շաբաթ մասնակցելու է երիտասարդության համաշխահային օրվան նվիրված փառատոնին: Ինչպես գրում է Guardian-ը, կաթոլիկներն օնլայն հետևելու են Բրազիլիայում Պապի գործողություններին:

Twitter-ում Պապին հետևող օգտատերերը, ովքեր նախկինում մեղքերի քավություն են խնդրել և թողություն ստացել, հաճախել են ծեսերի, կկարողանան ինդուլգենցիա ստանալ, որի համար պետք է օնլայն հետևեն միջոցառման հեռարձակմանը:

Այդուհանդերձ, Վատիկանում զգուշացնում են, որ «Ինդուլգենցիա ստանալը նույնը չէ, ինչ՝ սրճեփից սուրճ: Բավական չէ միայն ծեսը օնլայն նայել իրենց iPad-ներով: Դրանք պարզապես միջոցներ են:

Ինչն իսկապես կարևոր է, այն է, որ Բրազիլիայից Պապի կատարած թվիթները, ուղարկած նկարներն անկեղծ հոգևոր արձագանք գտնեն մարդկանց սրտերում»,-նշված էխորհրդի հայտարարության մեջ: