Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ucom․ Այսուհետ հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքները
15/06/2018 22:25

Ucom․ Այսուհետ հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքները

Հունիսի 15-ից հուլիսի 15-ը U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Viasat ընտանիքի ամենապահանջված հեռուստաալիքները։ Մասնավորապես՝ բաժանորդները կվայելեն ViP Premiere HD, ViP Comedy HD, Viasat History և Da Vinci Learning որակյալ և յուրօրինակ բովանդակությամբ ալիքների հեռուստաարտադրանքը։

55-րդ կոճակը սեղմելիս հեռուստադիտողները կմիանան Viasat History հեռուստաալիքին, որը բացահայտում է հնագույն և ժամանակակից քաղաքակրթության պատմությունը, դիտարկում է մեծագույն հայտնագործությունները, պատմում է տեխնիկայի և գիտության, սպորտի, երաժշտության, զինվորական և կոմերցիոն գործերի մասին:

57-րդ՝ Da Vinci Learning կրթական հեռուստաալիքը կառաջարկի բացահայտել աշխարհը և շարունակական կրթություն ստանալ տարբեր ուղղություններով:

Ucom ցանցում 159-րդ՝ VIP Premiere HD հեռուստաալիքը բոլոր նրանց համար է, ովքեր հետևում են կինոաշխարհի նորություններին և ցանկանում են վայելել հոլիվուդյան պրեմիերաները մտերիմների շրջանում։

113-րդ՝ VIP Comedy HD ալիքն առաջարկում է առաջնակարգ կատակերգություններ։

Հավանելու դեպքում հեռուստադիտողները կարող են ավելացնել հեռուստաալիքներն իրենց հիմնական ցանկում։