Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google Maps-ի Traffic ծառայությունն արդեն հասանելի է հայ վարորդների համար
06/06/2018 13:08

Google Maps-ի Traffic ծառայությունն արդեն հասանելի է հայ վարորդների համար

Google maps-ի միջոցով հայ վարորդներն արդեն կարող են երկու ռեժիմով դիտել Երևանի փողոցների ծանրաբեռնվածության (Traffic – խմբ․) պատկերը։ Խցանումների մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է ուղղակի անցնել հետևյալ հղումով

Եթե վարորդին հետաքրքրում է Երևանի փողոցների ծանրաբեռնվածությունը տվյալ պահին, ապա նա կարող է Live (ուղիղ –խմբ․), ռեժիմով ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը։ Ավելին՝ typical (ամենօրյա-խմբ․), ռեժիմով կարելի է պատկերացում կազմել փողոցներում առկա խցանումների մասին շաբաթվա կամ օրվա կտրվածքով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝  2018 թվականի, մարտի 27-ին, Յանդեքսն արդեն գործարկել է տասը բալանոց համակարգը, որը նույնպես գնահատում է Երևանի փողոցների ծանրաբեռնվածության աստիճանը: Նավիգատորում և Յանդեքս․ Քարտեզներում հայտնվել է լուսացույց, որը բալերով գնահատում է ընդհանուր ճանապարհային իրավիճակը: 0-3 բալ՝ ճանապարհներն ազատ են, 4-6 բալ՝ երթևեկությունը ծանրաբեռնված է, 7-10 բալ՝ լուրջ խցանումներ են: