Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline. բջջային ինտերնետի կկրկնապատկված ծավալ
04/05/2018 10:44

Beeline. բջջային ինտերնետի կկրկնապատկված ծավալ

Beeline-ը հայտարարում է մինչև մայիսի 31-ը ներառյալ բջջային բաժանորդների համար ինտերնետի ծավալների կրկնապատկման մասին:

Մայիսի 3-ից «Մեգա» օրական բջջային ինտերնետ ծառայության, Giga ամսական ինտերնետ ծառայության և Smart, Neo, Neo Max, Quatro սակագնային պլանների բաժանորդները, կստանան ինտերնետի կրկնապատիկ ծավալ:

«Beeline-ի առաքելությունը Հայաստանում հաճախորդների և ամբողջ երկրի համար հուսալի և որակյալ կապի ապահովումն է: Բջջային ինտերնետը ժամանակակից հաղորդակցության անբաժանելի մասն է, և վերջին շաբաթների ընթացքում դրա օգտագործումը մեր հաճախորդների կողմից  զգալիորեն մեծացել է: Շատ բաժանորդներ նույնիսկ հասցրել են սպառել իրենց ինտերնետ փաթեթները: Beeline-ը սիրում է իր բաժանորդներին և ուրախ է տեղեկացնել, որ այս ամսվա ընթացքում նրանց տրամադրվող շարժական ինտերնետի ծավալները կրկնապատկվելու են», – ասել է Հայաստանում Beeline- ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Առաջարկը հասանելի է ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդների համար։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում