Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Արմաթ» լաբորատորիաների սաները մասնակցում են «ԱրմՀայԹեք-2018»-ին
29/03/2018 21:10

«Արմաթ» լաբորատորիաների սաները մասնակցում են «ԱրմՀայԹեք-2018»-ին

«Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մարտի 29-ին մեկնարկած սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում են նաեւ Հայաստանի տարբեր վայրերի դպրոցներում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները:17-ամյա Վահագն Զարգարյանը Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղից է: Նա ներկայացրել է դրոններ, ինչպես նաեւ ռոբոտ:

«Դրոնն ունի նկարելու հնարավորություն, բայց այնպես է  հաշվարկված, որ կարող է որոշակի բեռ տանի իր հետ, կատարի ինչ-որ կոնկրետ գործողություն. եթե պետք է, կարող է կոորդինատներով շարժվել, այսինքն՝  կախված է առաջադրանքի տեսակից»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վահագնը՝ հավելելով, որ երկու տարի է՝ զբաղվում է ռոբոտաշինությամբ, սակայն նոր է սկսել զբաղվել անօդաչու սարքերով:

Նա մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների եւ մրցույթների. Ռոբոտների 10-րդ առաջնությունում հաղթել է հենց իր պատրաստած ռոբոտը:

«Պատրաստել եմ նաեւ այլ ավտոմատացված համակարգեր, կոդավորվարծ դռներ»,-նշեց նա:

Երեւանը ներկայացնում է 15-ամյա Աստղիկ Մկրտչյանն իր՝ 3-ը 1-ում սարքով՝ 3D տպիչ, ֆրեզերային հաստոց  եւ  լազեր:

«Գլխիկների փոխման հետեւանքով փոխվում է նաեւ սարքի՝  գործողություններ կատարելու ֆունկցիաները»,-ասաց Աստղիկ Մկրտչյանը եւ հավելեց, որ  արդեն երկու տարի է՝ հաճախում է «Արմաթ»,  հետաքրքրված է կիբերնետիկայով, 3D մոդելավորմամբ:

Աստղիկը նաեւ ներկայացրել է փամփշտատուփ լիցքավորելու հարմարանք: