Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ալեքսանդր Եսայանը դարձել է WITSA Տնօրենների խորհրդի անդամ
19/02/2018 15:35

Ալեքսանդր Եսայանը դարձել է WITSA Տնօրենների խորհրդի անդամ

Փետրվարի 19-ին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում պաշտոնապես մեկնարկել է ՏՏ համաշխարհային համաժողովը (WCIT): Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդին ողջունել և տեսաուղերձ է հղել աշխարհի տարբեր ծայրերից  Հնդկաստան ժամանած պատվիրակներին: Հնդկաստանի վարչապետը համոզմունք է հայտնել, որ համաժողովն արդյունավետ կլինի մասնակից բոլոր կողմերի համար: WCIT-ի խոսնակների և մասնակիցների ամբողջական ցանկն՝ այստեղ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) պատվիրակությունը, որը մասնակցում է WCIT 2018-ին եւ մի քանի օրից կվերցնի էստաֆետը՝ 2019 թ-ին այն Հայաստանում անցկացնելու համար, ուրախությամբ կիսվում է իր նորություններով ու գործարար հաջողություններով:

Նախ ԻՏՁՄ ղեկավարները եւ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը մասնակցել են WCIT 2018-ի պաշտոնական ճաշին, որի ընթացքում Ա. Խաչատրյանը ողջունել է ներկաներին եւ հրավիրել Հայաստան WCIT 2019-ին մասնակցելու նպատակով:

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը WCIT-ի կազմակերպիչ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance-WITSA) կողմից ընտրվել է որպես WITSA  Տնօրենների Խորհրդի անդամ: Ա. Եսայանը ներկայացրել է Հայաստանում անցկացվելիք WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

ԻՏՁՄ-ի կողմից արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2019-ին Մալայզիայից Հայաստան է ժամանելու մեծ պատվիրակություն, որպեսզի պատվով վերցնեն WCIT 2020-ի էստաֆետը Հայաստանից:

Համագործակցության եզրեր են ձեւավորվել նաեւ ASOCIO-ի (The Asian-Oceanian Computing Industry Organization) հետ, որը Ճապոնիայում հիմնադրված կազմակերպություն է և ներառում է ՏՀՏ ու բիզնես ոլորտի 24 երկրների կազմակերպություններ: 2019-ին վերջիններս նույնպես կժամանեն Հայաստան:

Եվս մեկ հաղթական լուր: ԻՏՁՄ-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի եւ Հնդկաստանի Lexicon PR Management Service-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Ռամա Լութրայի միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր, ըստ որի հայկական «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձնական ծրագիրը կներդրվի նաև Հնդկաստանի դպրոցներում։

Հիշեցնենք, որ WCIT-ը բիզնես հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է 2000-ից ավելի գործարարների, նորարարների, պետական ներկայացուցիչների, վերազգային կազմակերպությունների, ներդրողների և նշանավոր գիտնականների համար: Համաժողովի ներկայացուցիչները քննարկում են ոլորտի զարգացման ուղղություններն ու մարտահրավերները, B2B հանդիպումներ անցկացնում: