374
21
2808
ՎիվաՍել-ՄՏՍ. Ամանորյա առաջարկ՝ վերածեք ներցանցային րոպեները մեգաբայթերի

ՎիվաՍել-ՄՏՍ. Ամանորյա առաջարկ՝ վերածեք ներցանցային րոպեները մեգաբայթերի

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ «Viva» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները (բացառությամբ «Viva 1500» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների) կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր:

1 րոպեն = 1 ՄԲ

Ներցանցային րոպեները մեգաբայթերի վերածելու այս նորարարական մոտեցումը հավելյալ ճկունության հնարավորություն է ընձեռնում «Viva» սակագնային պլանների բաժանորդներին: Փոխանակման համար անհրաժեշտ է ուղարկել *888*րոպեների թիվը# հրահանգը: Այսպես, ուղարկելով *888*1000#՝ բաժանորդը ստանում է 1000 ՄԲ ինտերնետ:

Կանխավճարային բաժանորդները փոխանակված ՄԲ-երը կարող են օգտագործել մինչև «Viva» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտը: Հետվճարային բաժանորդները փոխանակված ՄԲ-երը կարող են օգտագործել մինչև օրացույցային ամսվա վերջին օրը:

Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որևէ մեկը սպառելու դեպքում կարելի է ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *161*4#. այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաև փոխանակված ՄԲ-երը զրոյանում են և ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց  գործողության ժամկետը կազմում է 30 օր:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացրած հերթական նոր առաջարկն ամանորյա նվեր է «Viva» սակագնային պլանի մեր բաժանորդներին: Փոխանակելով չօգտագործված ներցանցային րոպեները մեգաբայթերի հետ՝ մեր բաժանորդները կարող են ստանալ ավելի մեծ ծավալով ինտերնետ և տոնական օրերին ավելի շատ շփվել իրենց ընկերների և մտերիմների հետ: Իսկ գալիք տարվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կլինեն ավելի շատ անակնկալներ», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

***Առաջարկը գործում է մինչև 2018թ. հունվարի 13-ը: Փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե: Փոխանակված ՄԲ-երը  հասանելի չեն ռոումինգում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Օպերատորի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/MTSArmenia/

Կարճ հասցե: geek.am/u/5608.html
Telecom Վիվասել-ՄՏՍ Vivacell-MTS Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2574 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Samsung-ը ճկվող էկրանով սմարթֆոն է ցուցադրել

Լաս Վեգասում կայացած CES-2018 ցուցահանդեսի ավարտից անմիջապես առաջ Samsung կորպորացիան ցուցադրել է Galaxy X գաղտնի սմարթֆոնը։ Ցուցադրությունը կազմակերպվել է սահմանափակ թվով հյուրերի համար։ Հյուրերին չի թւյլատրվել ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

Beeline. բաժանորդները կարող են 4G կապից օգտվել 39 երկրում

Այս տարի ամանորյա տոների շրջանում Beeline-ի բաժանորդները ճանապարհորդելիս արդեն 39 երկրներում կարող են օգտվել 4G կապից։ Այդ թվում 4G կապը հասանելի է դարձել Հունաստանում, Կիպրոսում, ԱՄԷ-ում, ...

Various

image

Ռոստելեկոմ. Իվանա Չաբբաքը Հայաստանում՝ վարպետության հատուկ դասընթաց

Դեկտեմբերի 22-ին Գ․Սունդուկյանի անվան թատրոնի դահլիճում հայաստանյան ունկնդիրներին ներկայացավ աշխարհահռչակ Իվանա Չաբբաքը․ հոլիվուդյան հայտնի մասնագետի վարպետության դասը հատուկ հայ հանդիսատեսի համար անցկացվեց ինտերակտիվ ֆորմատով։ Իվանա Չաբբաքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram