374
21
2808
Զանգ Wi-Fi-ով արտերկրում

Զանգ Wi-Fi-ով արտերկրում

ՎիվաՍել-ՄՏՍ-ում ներդրված IMS պլատֆորմը թույլ է տալիս տրամադրել «Զանգ Wi-Fi-ով» և VoLTE (4G ցանցի միջոցով ձայնային ազդանշանի փոխանցում) ծառայությունները

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ազդարարում է Հայաստանում առաջին անգամ ներդրված՝ Wi-Fi Calling (Զանգ Wi-Fi-ով) ծառայության փորձնական գործարկումը: «Զանգ Wi-Fi-ով» ծառայության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները Wi-Fi ցանցի միջոցով կարող են զանգահարել հայաստանյան  բջջային ու ֆիքսված բոլոր ցանցեր եւ ստանալ զանգեր նշված ցանցերից, իսկ արտերկրում գտնվելու դեպքում` զանգահարել եւ ստանալ ներցանցային զանգեր իրենց սակագնային պլաններով նախատեսված միեւնույն սակագներով: Ձայնային հաղորդակցություն կարող է հաստատվել նաև «Զանգ Wi-Fi-ով» ծառայությունից օգտվող երկու բաժանորդների միջև. ընդամենն անհրաժեշտ է, որ նրանք միացած լինեն Wi-Fi ցանցերի՝ անկախ գտնվելու վայրից: 

«Զանգ Wi-Fi-ով» ծառայությունը չի նախատեսում ռոումինգի ակտիվացում կամ հատուկ հավելվածի ներբեռնում, ինչպես տարատեսակ մեսենջերների (Viber, WhatsApp, Skype, և այլն) դեպքում: Բացի այդ՝ ի տարբերություն մեսենջերների՝ զանգ կատարած համարները արտացոլվում են հեռախոսագրքում, իսկ զանգ կատարելիս՝ բաժանորդի կողմից համարը մուտքագրվում է սովորական ձևաչափով:

«Զանգ Wi-Fi-ով» ծառայությունը հարմար է հատկապես արտերկրում գտնվող այն բաժանորդների համար, ովքեր հաճախ են այցելում վայրեր, որտեղ բջջային ցանցը գերծանրաբեռնված է, թույլ է կամ բջջային ծածկույթն առհասարակ բացակայում է: Հյուրանոցներում, առևտրի և զվարճանքի կենտրոններում, մետրոյի և երկաթգծային կայաններում, գնացքներում, խանութներում, շուկաներում, սրճարաններում, խաղասրահներում և հատկապես ստորգետնյա հատվածներում, որտեղ որպես կանոն առկա է Wi-Fi ցանց, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդը «Զանգ Wi-Fi-ով» ծառայության միջոցով կարող է կատարել ու ընդունել ներցանցային զանգեր այնպես, ինչպես նա դա անում է Հայաստանում գտնվելիս:

«Արտերկրում «Զանգ Wi-Fi-ով» ծառայությունից օգտվելու դեպքում մեր բաժանորդն էականորեն կխնայի իր միջոցները՝ ստիպված չլինելով ակտիվացնել ռոումինգ կամ գնել այդ երկրում գործող օպերատորի SIM քարտ: Նա ընդամենը կօգտագործի սակագնային պլանով նախատեսված ներցանցային փաթեթը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ծառայությունը չափազանց հարմարավետ է նաև այն պատճառով, որ ո՛չ զանգահարողը, և ո՛չ էլ զանգն ընդունողը ստիպված չեն լինի մշտապես միացված պահել բջջային ցանցի միջոցով տրամադրվող ինտերնետ հասանելիության ծառայությունը: 

«Զանգ Wi-Fi-ով» ծառայությունից օտվելու համար անհրաժեշտ է, որպեսզի հեռախոսում առկա լինի համապատասխան գործառույթը՝ արտադրողի կողմից ներդրված և ակտիվացված:

Ռալֆ Յիրիկյանը նաև նշել է, որ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ կլինի համապատասխան սմարթֆոնի կարգավորումներում նախ ակտիվացնել «Wi-Fi Calling»-ը, և ապա՝ Wi-Fi ցանցի միջոցով կատարվող զանգերի համար սահմանել առաջնայնություն: Արդյունքում՝ անգամ բջջային ցանցին միացած լինելու դեպքում, սմարթֆոնը Wi-Fi ցանցում գրանցվելուն պես, զանգն ավտոմատ կերպով կկատարվի «Զանգ Wi-Fi-ով» ռեժիմով: Ծառայության ակտիվ լինելու կարգավիճակը երևում է էկրանին:

Wi-Fi Calling (կամ Voice-over-Wi-Fi) ու Voice-over-LTE կամ՝ VoLTE (LTE/4G ցանցերով ձայնային ազդանշանի փոխանցում) ծառայությունների հիմքում ձայնի փոխանցումն է IP-արձանագրության միջոցով: Տեխնոլոգիապես՝ վերը նշված երկու ծառայությունների առանցքում IMS (IP Multimedia Subsystem) համակարգն է, որն արդեն իսկ ներդրված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից: «Զանգ Wi-Fi-ով» ծառայության և VoLTE-ի միջոցով զանգի միացման տևողությունը կազմում է մի քանի վայրկյան: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից քայլ առ քայլ իրականացվող նախագծի արդյունքում ձայնային ազդանշանի փոխանցումը, որը դեռևս իրականացվում է 2G և 3G ցանցերով միջոցով, կսկսի իրականացվել 4G/LTE ցանցով, ինչը 4G ցանցում բարձր արագություններով ինտերնետից ակտիվ օգտվող բաժանորդին զանգ ստանալու կամ զանգահարելու դեպքում հնարավորություն կտա շարունակելու աշխատել 4G ցանցում առանց ընդհատումների՝ խուսափելով 3G ցանց անցում կատարելուց: VoLTE-ի դեպքում նաև ապահովվում է ձայնի HD որակ:

Կարճ հասցե: geek.am/u/5602.html
Vivacell-MTS Telecom Telecom Wi-Fi

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2574 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Samsung-ը ճկվող էկրանով սմարթֆոն է ցուցադրել

Լաս Վեգասում կայացած CES-2018 ցուցահանդեսի ավարտից անմիջապես առաջ Samsung կորպորացիան ցուցադրել է Galaxy X գաղտնի սմարթֆոնը։ Ցուցադրությունը կազմակերպվել է սահմանափակ թվով հյուրերի համար։ Հյուրերին չի թւյլատրվել ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

Beeline. բաժանորդները կարող են 4G կապից օգտվել 39 երկրում

Այս տարի ամանորյա տոների շրջանում Beeline-ի բաժանորդները ճանապարհորդելիս արդեն 39 երկրներում կարող են օգտվել 4G կապից։ Այդ թվում 4G կապը հասանելի է դարձել Հունաստանում, Կիպրոսում, ԱՄԷ-ում, ...

Various

image

Ռոստելեկոմ. Իվանա Չաբբաքը Հայաստանում՝ վարպետության հատուկ դասընթաց

Դեկտեմբերի 22-ին Գ․Սունդուկյանի անվան թատրոնի դահլիճում հայաստանյան ունկնդիրներին ներկայացավ աշխարհահռչակ Իվանա Չաբբաքը․ հոլիվուդյան հայտնի մասնագետի վարպետության դասը հատուկ հայ հանդիսատեսի համար անցկացվեց ինտերակտիվ ֆորմատով։ Իվանա Չաբբաքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram