Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ը հնարավոր է գնի Ռոստելեկոմը
08/11/2017 14:53

Beeline-ը հնարավոր է գնի Ռոստելեկոմը

Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն Beeline-ը բանակցում է Ռոստելեկոմը գնելու ուղղությամբ։ «Բիզնես 24»-ի  աղբյուրները նույնպես հայտնում են նման բանակցությունների առկայության մասին։

«Բիզնես 24»-ը փորձեց պաշտոնական տեղեկություններ ստանալ ՎԵՈՆ Արմենիա և ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերություններից, սակայն նշված թեմայի առընչությամբ ընկերությունները մեկնաբանություններ չտվեցին։

Ամեն դեպքում, փորձենք հասկանալ, թե ինչ արդյունքների կբերի գործարքի իրականացումը։ Ռոստելեկոմի կլանման դեպքում Beeline-ը զգալիորեն կամրապնդի առաջատարի դիրքը ամրակցված ինտերնետի շուկայում։ 2017թ. երկրորդ եռամսյակի դրությամբ Ռոստելեկոմի մասնաբաժինը ամրակցված ինտերնետի շուկայում 14.71%-էր։ Կլանման արդյունքում Beeline-ի մասնաբաժինը ամրակցված ինտերնետի շուկայում կանցնի 65%-ից, իսկ ամրակցված ինտերնետի բաժանորդների թիվը կաճի մոտ 30%-ով։

Beeline-ի կողմից Ռոստելեկոմի ձեռբերումը տրամաբանական քայլ է։ Ամրակցված ինտերնետի տեխնոլոգիաների զարգացումը ենթադրում է ADSL-ից անցում օպտիկա-մանրաթելային (FTTB) տեխնոլոգիաներիաբերի։ Beeline-ի ամրակցված բաժաներոդների բացարձակ մեծամասնությունը օգտվում են ADSL տեխնոլոգիաներից, իսկ ընկերության FTTB ցանցի ծավալը դեռևս փոքր է։ Ռոստելեկոմի օպտիկա-մանրաթելային ցանցը լավ հիմք կհանդիսանա Beeline-ի FTTB ցանցի արագ ընդլայնման համար։