Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. Մեկնարկում է «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագիրը
02/10/2017 18:20

Beeline. Մեկնարկում է «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագիրը

Այսօր մեկնարկեց Մանկական զարգացման հիմնադրամի, Beeline-ի և PicsArt-ի համատեղ՝ «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագիրը, որին իր աջակցությունն է ցուցաբերել նաև «Թի-Էս-Դի» ընկերության հայաստանյան գրասենյակը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի համայնքների զարգացմանը՝ օգտագործելով նոր տեխնոլոգիաները:

Ծրագրում ընդգրկված են Մանկական զարգացման հիմնադրամի գործընկեր հինգ համայնքները, որտեղ նախորդ ծրագրի ընթացքում արդեն իսկ ձևավորվել են 14-17 տարեկան պատանիների խմբեր:  Ծրագրի շրջանակներում մասնակիցները լուսանկարելու են իրենց համայնքների խնդիրները և PicsArt հավելվածի միջոցով պատկերելու են այդ խնդիրների լուծումները: Նկարները տարածվելու են սոցիալական ցանցերում՝ համապատասխան հեշթեգերով, որից հետո կազմակերպվելու է նկարների ցուցահանդես:

«Beeline-ի համար այս ծրագիրն արժեքավոր է մի քանի պատճառով։ Նախ, որպես հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ընկերություն՝ մենք ամեն կերպ խրախուսում ենք երիտասարդության շրջանում թվային տեխնոլոգիաների տարածումը։ Բացի այդ, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ մենք ուրախ ենք, որ նոր սերունդն օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաները մեր երկրում կյանքն ավելի լավը դարձնելու համար», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Երբեմն չենք էլ պատկերացնում, որ ամեն մի հնարավորություն նոր սերնդի կյանքում մեծ փոփոխություն է բերում: Այսօր երիտասարդներին նոր տեխնոլոգիաներ օգտագործելու հմտություններով զինելը շատ արդիական է, իսկ Հայաստանի համայնքների երիտասարդների ներգրավվումը համայնքային խնդիրները լուծելու նոր հորիզոններ կբացի: Յուրաքանչյուր նոր ծրագիր հնարավորություն է ընձեռում կատարելագործել երեխաներին ու նրանց հաղորդակից դարձնել նորանոր զարգացումներին. խիստ կարևոր է, որ առաջընթացի կրողները հենց երեխաները լինեն: Իսկ մեզ մնում է լինել նրանց կողքին և օգնել քայլել աշխարհի զարգացումներին համընթաց, չէ՞ որ Հայաստանն այս լուսավոր, սուր մտքով ու վաղվա օրվա հանդեպ հավատով լցված մարդկանց երկիրն է», – հավելեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Նշենք, որ ծրագրի արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն զարգացնել նոր տեխնոլոգիաներ օգտագործելու երեխաների հմտություններն, այլև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրությունը հրավիրել համայնքում առկա խնդիրների վրա:

———–

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: