Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ալյանս ԱՏԳ-ում մեկնարկում է Volterman խելացի դրամապանակների արտադրությունը
24/09/2017 02:00

Ալյանս ԱՏԳ-ում մեկնարկում է Volterman խելացի դրամապանակների արտադրությունը

ՀՀ կառավարության որոշմամբ «Էռա թեքնոլոջիս» ՍՊԸ-ին կտրվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: Ընկերությունը նախատեսում է սկսել նորարարական տեխնոլոգիաներով «խելացի դրամապանակների» (Smart Wallet) արտադրություն։ Նախատեսվում է, որ 2018թ.-ին արտահանման ծավալները կկազմեն մոտ 500 000 ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում` շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Սինգապուր և այլն։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 2,3 մլն ԱՄՆ դոլար, առաջին տարում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում, արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 50 նոր աշխատատեղ: