Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Apple-ը ներկայացրեց Apple Watch 3 խելացի ժամացույցները
14/09/2017 16:25

Apple-ը ներկայացրեց Apple Watch 3 խելացի ժամացույցները

Այսօր ամերիկյան Apple կորպորացիան ներկայացրել է Apple Watch խելացի ժամացույցների երրորդ սերունդը։

Երրորդ սերնդի Apple Watch-ի գլխավոր նորամուծությունը LTE (4G) կապի միջոցով բջջային ցանցին միանալու հնարավորությունն է։ Սա նշանակում է, որ նոր Apple Watch-ը լիարժեք կաշխատի նաև սմարթֆոնից անկախ։

Երրորդ սերնդի Apple Watch-ի գինը կմեկնարկի 399 դոլարից՝ բջջային կապի հնարավորությամբ մոդելների համար և 329 դոլարից՝ առանց բջջային մոդուլի ժամացույցների համար։

Նոր սերնդի Apple Watch-երը հնարավոր կլինի նախապատվիրել սեպտեմբերի 15-ից, Apple Store-երում դրանք հասանելի կլինեն սեպտեմբերի 22-ից։

Apple Watch 3 խելացի ժամացույցները կթողարկվեն 3 հիմնական գույնով՝ սև, մոխրագույն և ոսկեգույն։ Գույները համապատասխանեցված են նոր iPhone-ների գույներին։

Ժամացույցների նոր պրոցեսորն ապահովում է աշխատանքի արագության 70% աճ։ Բջջային մոդուլով ժամացույցների վրա տեղադրված է էլեկտրոնային SIM քարտ, իսկ ալեհավաքի ֆունկցիան իրականացնում է էկրանը։

Նորամուծությունների մեկն էլ սրտի աշխատանքի չափման հավելվածի լրամշակումն ու կատարելագործումն է։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Հոսթինգ ծառայությունը, որի միջոցով բաժանորդները կարող են ստանալ տեխնիկական հարթակ իրենց Ինտերնետ ռեսուրսի համար, որտեղ կարելի է տեղադրել թվային ֆայլեր՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ միջոցները իրենց կայքը ներկայացնելու համար: