374
21
2808
Գյումրիում բացվում է Yandex–ի ծրագրավորման դպրոց

Գյումրիում բացվում է Yandex–ի ծրագրավորման դպրոց

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ծրագրավորման Դպրոց՝ Yandex –ի և Enterprise Incubator Foundation-ի համատեղ նախագիծ: Դպրոցում 9-11-րդ դասարանների աշակերտները կծանոթանան ծրագրավորման հետ և կբացեն իրենց համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարներ։ Դա արդեն Յանդեքսի ՝ Հայաստանում երկրորդ կրթական ծրագիրն է։ Ծրագրավորման առաջին դպրոցը բացվել է Վանաձորում 2016 թ-ի հունվար ամսին։ Հիմա այնտեղ սովորում են 26 աշակերտներ։ Գյումրու դպրոցը կընդունի 2 խումբ՝ բաղկացած 14 աշակերտից։ Ուսուցումը անվճար է և հայերեն լեզվով։ Դասախոսները լինելու են տեղական մասնագետներ, որոնք անցել են ուսուցում Yandex-ում։

Ընդունվելու համար պարտադիր չէ ծրագրավորման իմացությունը, թեստավորման ընթացքում դասախոսները հիմնականում ստուգելու են տրամաբանորեն մտածելու հմտությունը։ Հայտը կարելի է ներկայացնել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կայքում ՝ Օգոստոսի 30-ից Սեպտեմբերի 12-ը, թեստավորումը տեղի կունենա Կենտրոնում սեպտեմբերի 14-ին: Պարապմունքները կսկսվեն Հոկտեմբերին և կտևեն յոթ ամիս։

Աշակերտները կծանոթանան ծրագրավորման հիմունքներին Python ծրագրավորման լեզվի օրինակով։ Նա տարածված և արագ զարգացող լեզու է, որն օգտագործում են բազմաթիվ ծառայություններ, օրինակ Yandex.Taxi, YouTube, Facebook և Instagram.

«Իմ առաջին ծրագիրը գրել եմ 11 տարեկանում, իսկ ավելի ուշ դա վերածվել է մասնագիտության։ Իմ ամբողջ կարիերան ուղղակիորեն կապված է ծրագրավորման հետ. ինտերնետ-ծառայությունների և բջջային հավելվածների ստեղծման հետ։ Այսօր երիտասարդների մոտ խոշոր քաղաքներում կան բազմաթիվ հնարավորություններ սովորել ծրագրավորում վաղ տարիքից, բայց մարզերում, դա շատ ավելի բարդ է։ Բացելով Դպրոց Վանաձորում ՝ մենք տեսանք, թե ինչ ոգևորությամբ են սովորում երեխաները, և արդեն իսկ մի քանի ամսից ստեղծել են իրենց առաջին ծրագրերը։ Հուսով ենք, որ մեր նոր Դպրոցը Գյումրիում կօգնի աշակերդներին յուրացնել մասնագիտությունը, որը դառնում է առավել պահանջված աշխարհում», - ասում է Yandex.Taxi–ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը։

Ռուսաստանում Yandex-ը համագործակցում է դպրոցների եւ բուհերի հետ, զարգացնում է լրացուցիչ կրթության ծրագրերը։ 2007 թվականից Yandex-ում գործում է տվյալների վերլուծության Դպրոց՝ երկու տարի տևողությամբ երեկոյան դասընթացներ, որտեղ դասավանդում են համակարգչային տեսողություն, տեքստերի վերլուծություն և այլ առարկաներ։ 2014 թվականին Yandex–ը Ազգային հետազոտական համալսարան «Բարձրագույն տնտեսագիտության դպրոց»-ի հետ համատեղ բացել է համակարգչային գիտության բաժանմունք։ Yandex –ի բազային ամբիոնը աշխատում է Մոսկվայի ֆիզիկայի և տեխնիկայի ինստիտուտում։ Ընկերության կրթական ծրագրերի մասին ավելի մանրամասն կարդացեք Yandex Ակադեմիայի կայքում։

Կարճ հասցե: geek.am/u/5551.html
Տեղեկատվական Տեխնոլոգիաներ Yandex Գյումրի

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2594 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հայկական փորձը կներդրվի Հնդկաստանի, Եթովպիայի և Ուգանդայի դպրոցներում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը պայմանավորվածություններ է ձեռք բերել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրը Հնդկաստանի, Եթովպիայի և Ուգանդայի դպրոցներում ներդնելու վերաբերյալ: Հնդկաստանի հետ արդեն ստորագրվել է համագործակցության ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոններն ամբողջովին գաղտնազերծվել են

Փետրվարի 25-ին Samsung-ը պատրաստվում է պաշտոնապես ներկայացնել Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնները, սակայն արդեն այժմ համացանցում են հայտնվել նոր սմարթֆոնների լուսանկարները։ Տվյալների արտահոսքը ամենայն ...

Business

image

Հայկ Կարապետյան. «Պետք է մրցակցությունը շարունակենք ծառայությունների բարելավման ճանապարհով»

Պարզելու համար, թե Beeline-ն ինչպես է գնահատում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընդհանուր վիճակը և թե ընկերությունն ինչ ձեռքբերումներ է գրանցել 2017 թվականին, «ԲԻԶՆԵՍ 24»-ը զրուցել է ...

Various

image

Ucom. Փետրվարի 6-ին մեկնարկեց «Ապահով համացանց 2018» ծրագիրը

Փետրվարի 6-ին՝ Ապահով Համացանցի միջազգային օրը, մեկնարկում է «Ապահով համացանց 2018» վեցամսյա ծրագիրը, որի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի  դպրոցներում կանցկացվեն բաց դասեր համացանցի և թվային ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram