374
21
2808
ՏՏ ոլորտի ընկերությունները Գյումրիում դասընթացներ են կազմակերպում սկսնակ մասնագետների համար

ՏՏ ոլորտի ընկերությունները Գյումրիում դասընթացներ են կազմակերպում սկսնակ մասնագետների համար

«Դ-Լինկ Ինտերնեշնլ» ընկերությունը «Ինստիգեյթ Դիզայն» և «Դեվելանդոո» ընկերությունների հետ համատեղ ապրիլից Գյումրիում անցկացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնակիցների դասընթացներ։

Դասընթացների հիմքում դրված են «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի ծրագրերը։ Պարապմունքներն անցկացվում են «Դ-Լինկ Ինտերնեշնլ» ընկերության Գյումրու հետազոտական կենտրոնում, դասավանդում են «Ինստիգեյթ Դիզայնի» և «Դ-Լինկ Ինտերնեշնլ» ընկերության աշխատակիցները։

57 դիմորդներից հարցազրույցների միջոցով ընտրվել է 22 ուսանող, որոնք մինչ օրս անցնում են համապատասխան վերապատրաստում։

Դասընթացների նպատակն է ՏՏ սկսնակ մասնագետներին ապահովել ոլորտի համար անհրաժեշտ գործնական ունակություններով, ծանոթացնել ժամանակակից ՏՏ ընկերությունների արտադրական գործընթացին, պատրաստել կադրեր Գյումրիում գործող ՏՏ ընկերությունների համար։

«Ինստիգեյթ Դիզայն» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը նշում է, որ դասընթացները բավականին մեծ արդյունք են գրանցել։ Արդեն իսկ որոշվել է, որ 17 ուսանող աշխատանքի կանցնի նշված ընկերություններում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ևս երկու ընկերություն՝ «Ֆայմտեխ» և «Էրիդա», հետաքրքրված են վերապատրաստման փուլն անցած երիտասարդներով, և մեկ-երկուսն էլ հավանաբար կհամալրեն այդ կազմակերպությունների աշխատակազմը։

Արման Պողոսյանը կարևորում է, որ ուսումնական այս ծրագիրը տեղի է ունենում Գյումրիում, դասախոսներն էլ Գյումրու ՏՏ ընկերությունների մասնագետներ են, իսկ շրջանավարտները կաշխատեն հենց Գյումրիում։

Խոսելով ՏՏ ոլորտում երիտասարդների պատրաստվածության մասին՝ Արման Պողոսյանը նկատեց, որ թեև ընդհանուր պատկերացում չունի Գյումրու բուհերի ՏՏ ոլորտի ֆակուլտետներ ավարտած ուսանողների մակարդակի վերաբերյալ, սակայն իրենց մոտ հավաքված խումբը բավականին մոտիվացված է և նյութն արագ է յուրացնում։ Դասընթացի միջանկյալ քննություններում մասնակիցները բարձր արդյունքներ են գրանցել։

Արման Պողոսյանը նշում է, որ երեք ընկերությունների միջև համագործակցությունը արդյունավետ է։ Մինչ այս, ընկերությունները կազմակերպում էին անհատական դասընթացներ, սակայն միացյալ համագործակցությունն ավելի մեծ արդյունքներ է տվել։

Կազմակերպիչները, հաշվի առնելով դասընթացների արդյունավետությունը, որոշում են ընդունել նույն ձևաչափով և համագործակցությամբ շարունակել դասընթացները, դրանք ամենայն հավանականությամբ կվերսկսվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Նշենք, որ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը, «Ինստիգեյթ Դիզայն», «Դ-Լինկ Ինտերնեշնլ» ընկերություններն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ են։

Կարճ հասցե: geek.am/u/5548.html
Հայաստան Հայաստան դասընթաց Գյումրի Ինստիգեյթ Դիզայն Դ-Լինկ Ինտերնեշնլ

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2546 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline. 4G ցանցը հասանելի է դարձել 14 նոր քաղաքում

Հայաստանում Beeline-ը հայտարարում է այս տարվա կեսին մեկնարկած բջջային ցանցի լայնածավալ արդիականացման ծրագրի ավարտի մասին։ Հայաստանում Beeline-ի ներկայության ամբողջ ընթացքում սա ենթակառուցվածքների ամենախոշոր արդիականացումն է՝ ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

2018թ.-ին հնարավոր է iPhone X-ի հիմքի վրա երեք նոր սմարթֆոն թողարկվի

KGI Securities ընկերության վերլուծաբան Մինգ-Չի Կուոն, ով հայտնի է ՏՏ ընկերություններում իր ունեցած կապերով, հայտնել է, որ հաջորդ տարի Apple կորպորացիան iPhone X սմարթֆոնի հիմքի ...

Business

image

ՎիվաՍել-ՄՏՍ-ում կայացել է iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելի հանդիպումը ՏՀՏ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Այսօր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար, «Nest Labs» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: ...

Various

image

Ռոստելեկոմի աշխատակիցները մասնակցեցին արյունատվության ակցիային

«Ռոստելեկոմ» Հայաստանի անձնակազմը հոկտեմբերի 26-ին մասնակցեց արյունատվության ակցիային և արյուն նվիրաբերեց ՀՀ առողջապահության նախարարության Արյունաբանական կենտրոնում։ Արյունաբանական կենտրոնում ախտորոշվում, բուժվում և դիսպանսեր հսկողության տակ են գտնվում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram