Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ինտերնետի արագությամբ Հայաստանը տարածաշրջանային առաջատար է
15/08/2017 21:36

Ինտերնետի արագությամբ Հայաստանը տարածաշրջանային առաջատար է

Ինտերնետի արագության չափման առաջատար Ookla ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենաարագ ինտերնետ ունեցող երկրների ցուցակը։ Ցուցակի հիմքում ընկած են Speedtest հարթակում իրականացված չափումները։

Բջջային ինտերնետի ցուցակում առաջատար հնգյակը հետևյալն է. Նորվեգիա՝ միջին արագություն՝ 52.59 Մբիթ/վ, Նիդերլանդներ՝ 46.94 Մբիթ/վ, Հունգարիա՝ 46.24 Մբիթ/վ, Սինգապուր՝ 45.99 Մբիթ/վ, Մալտա՝ 44.84 Մբիթ/վ։

Բջջային ինտերնետի ցուցակում Հայաստանը 19.76 Մբիթ/վ ցուցանիշով զբաղեցնում է 54-րդ հորիզոնականը։ Ադրբեջան՝ 18.23 Մբիթ/վ՝ 62-րդ հորիզոնական։ Վրաստան՝ 17.5 Մբիթ/վ՝ 65-րդ հորիզոնական։

Ամրակցված ինտերնետի դեպքում առաջատարներն են. Սինգապուր՝ 154.38 Մբիթ/վ, Հարավային Կորեա՝ 125.69 Մբիթ/վ, Հոնկոնգ՝ 117.21 Մբիթ/վ, Իսլանդիա՝ 110.52 Մբիթ/վ, Ռումինիա՝ 91.48 Մբիթ/վ։

Ամրակցված ինտերնետի ցուցակում Հայաստանը 18.68 Մբիթ/վ ցուցանիշով 68-րդ հորիզոնականում է։ Վրաստան՝ 16.73 Մբիթ/վ՝ 71-րդ հորիզոնական։ Ադրբեջան՝ 9.63 Մբիթ/վ՝ 106-րդ հորիզոնական։