374
21
2808
Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում - 2017թ. I եռամսյակ

Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում - 2017թ. I եռամսյակ

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2017թ.-ի I եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: Սույն հաշվետվությունների հիման վրա կատարած վերլուծությունների արդյունքում «Բիզնես 24»-ը կներկայացնի Հայաստանում Ինտերնետ շուկայի հիմնական միտումները:

Բաժանորդների թիվ

Բաժանորդների թվով առաջատարն է Ucom ընկերությունը: 2017թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ Ucom-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 91,178 (ցուցանիշի մեջ այսուհետ ներառված են նաև Interactive TV ընկերության տվյալները, որը կլանվել է Ucom-ի կողմից ), ինչը 2016թ չորրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 7,548-ով, իսկ 2016թ. առաջին եռամսյակի ցուցանիշից ավել 13,224 բաժանորդով: Միևնույն ժամանակ, Ucom-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 124,664, ինչը 2016թ․չորրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս է 2,984-ով, իսկ 2016թ.-ի առաջին եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թիվը կրճատվել է 903 բաժանորդով: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2017թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 271,973: Այս ցուցանիշը 2016թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ աճել է 16,507-ով, իսկ 2016թ․առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է կրճատում 6,033 բաժանորդով:

Բաժանորդների թվով երկրորդն է Beeline-ը: 2017թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 143,748, ինչը 2016թ չորրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 713-ով, իսկ 2016թ. առաջին եռամսյակի ցուցանիշից ավել 1,911-ով: Միևնույն ժամանակ, Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 58,582, ինչը 2016թ․չորրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 2,895-ով, իսկ 2016թ.-ի առաջին եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թվի աճը կազմել է 16,965 բաժանորդ: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2017թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 346,850: Այս ցուցանիշը 2016թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ աճել է 6,035-ով, իսկ 2016թ․առաջին եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 17,403 բաժանորդ:

Վիվասել-ՄՏՍ-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) 2017թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 74,523: 2016թ. չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1,872-ով, իսկ 2016թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 6,292 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2016թ. չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 3,103-ով և կազմել 1,260,872, իսկ 2016թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 201,794 բաժանորդով:

Ռոստելեկոմի բաժանորդների թիվը 2017թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ կազմել է 40,625: Սույն ցուցանիշը 2016թ. չորրորդ եռամսյակի համանման ցուցանիշը գերազանցում է 875-ով, իսկ 2016թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշի աճը կազմել է 5,481-ով:

Այլ պրովայդերների բաժանորդների թիվը մեր կողմից գնահատվում է Հայաստանում ինտերնետ բաժանորդների ընդհանուր թվի 2%-ի շրջակայքում՝ մոտ 10,880:

Այսպիսով, 2017թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը կազմում է մոտ 544,200, ինչը  մոտ 5,500 բաժանորդով ավել է քան 2016թ. չորրորդ եռամսյակի ցուցանիշը և մոտ 38,600-ով ավել, քան 2016թ.-ի առաջին եռամսյակի ցուցանիշը:

Հեռահաղորդակցական ընկերությունների ունեցած մասնաբաժիններն ըստ ինտերնետ բաժանորդների քանակի հետևյալն է. 1. Ucom - 39.66% (+0.44 տոկ. կետ 2016թ. IV եռ. նկատմամբ), 2. Beeline - 37.18% (+0.29), 3. Vivacell-MTS - 13.69% (+0.20), 4. Rostelecom - 7.47% (+0.09), Այլ - 2%:

Բջջային ինտերնետ

Բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) հետևյալն է. 1. Ucom - 124,664 (-2,984, 2016թ. IV եռ. համեմատ), 2. Vivacell-MTS - 74,523 (+1,872), 3. Beeline - 58,582 (+2,895): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Ucom - 48.36% (-1.50 տոկ. կետ,  2016թ. IV եռ. համեմատ), 2. Vivacell-MTS - 28.91% (+0.53), 3. Beeline - 22.73% (+0.97):

Բջջային ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաժանորդների ընդհանուր քանակը 257,769 է: 2016թ. չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 1,783-ով, իսկ 2016թ. առաջին եռամսյակի համեմատ աճը կազմել է 22,354 բաժանորդ:

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների բաշխվածությունը հետևյալն է. 1. Vivacell-MTS - 1,260,782 (-3,193, 2016թ. IV եռ. համեմատ), 2. Beeline - 346,850 (+6,035) , 3. Ucom - 271,973 (+16,507): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Vivacell-MTS - 67.08% (-0.87, 2016թ. IV եռ. համեմատ), 2. Beeline - 18.45% (+0.13), 3. Ucom - 14.47% (+0.74):

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը 1,879,605 է: 2016թ. չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 19,349-ով, իսկ 2016թ. առաջին եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 213,074 բաժանորդ։

Բաժանորդների ակտիվություն

«Բաժանորդների ակտիվության» ցուցանիշները ստանալու համար վերցվել են հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվող «Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOaU, MbOU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների:

Այսպիսով, «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Beeline - 40.90% (-1.67 տոկ. կետ, 2016թ. IV եռ. համեմատ), 2. Ucom - 36.23% (+3.58), 3. Rostelecom - 14.69% (-0.74), 4. Vivacell-MTS - 6.18% (-0.27), Այլ - 2%:

Մասնաբաժին շուկայում՝ ըստ հասույթի

Հեռահաղորդակցական ընկերությունների բաժանորդներից ստացված հասույթի մասնաբաժինները ստանալու համար վերցվել են հրապարակված «Ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ (ARPU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների:

Այսպիսով, «Բաժանորդներից ստացված հասույթի» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Ucom - 48.35% (+2.64 տոկ. կետ, 2016թ. IV եռ. համեմատ), 2. Beeline - 28.40% (-0.75), 3. Rostelecom - 12.32% (+0.08), 4. Vivacell-MTS - 8.93% (-0.05), Այլ - 2%:

Կարճ հասցե: geek.am/u/5530.html
Rostelecom Beeline Vivacell-MTS Ucom Internet

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2640 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Պաշտպանության նախարարություն. մրցույթ՝ ՏՏ ոլորտի մասնագետ զորակոչիկների համար

Մրցույթին կարող են մասնակցել 2018թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Statista. ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում

Statista վիճակագրական գործակալությունը հրապարակել է ինտերնետին վերաբերող հետազոտության արդյունքները, որտեղ նշված է, թե ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում։ Ներկայացված տվյալները արտացոլում են 2017թ.-ի ցուցանիշները։ Հրապարակված ...

Mobile

image

Վիվասել-ՄՏՍ. Համաշխարհային նորույթ՝ «Honor 10» սմարթֆոնի նախապատվերի ընդունում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Honor 10» սմարթֆոնն արդեն հասանելի է նախնական պատվերի համար: «Honor 10» սմարթֆոնն ունի արհեստական բանականությամբ օժտված 24 ՄՊ լուծաչափով լուսա- և տեսախցիկ, ...

Business

image

Ucom. բաժանորդների համար 43 երկրում կգործի 15 դրամ/ՄԲ ռոմինգի հատուկ սակագինը

Այսօրվանից Ucom շարժական կապի բաժանորդները 43 երկրներ մեկնելիս կօգտվեն շարժական ինտերնետի հատուկ՝ 15 դրամ/ՄԲ սակագնից։ Մասնավորապես հիմնական զբոսաշրջային ուղղություններով՝ Վրաստանում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում, Իտալիայում, Իսպանիայում, ...

Various

image

Beeline. բարելավվում են աշխատանքի ընդունման գործընթացները

Beeline-ը հայտարարում է մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից և թվային մեթոդների ներմուծման մասին։ Մասնավորապես, աշխատանքի ընդունվելու համար նախնական հարցազրույցն արդեն կարելի է անցնել վիդեո տարբերակով՝ ընկերության կայքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS