374
21
2808
Ամփոփվել են «Ապահով համացանց 2017» կրթական ծրագրի արդյունքները

Ամփոփվել են «Ապահով համացանց 2017» կրթական ծրագրի արդյունքները

2017թ. հունիսի 16-ին ամփոփվեցին «Ապահով համացանց 2017» ծրագրի առաջին փուլի արդյունքները, և ինֆորմատիկայի 23 դասավանդողներ ստացան մրցանակներ և հավաստագրեր: «Փոխվե՛նք. միավորվե՛նք հանուն ավելի լավ համացանցի» կարգախոսի ներքո երկրագնդի բոլոր մայրցամաքների ավելի քան 100 երկրներում նշվող Ապահով համացանցի օրվա ընթացքում նաև հայաստանյան օգտատերերին կոչ էր արվել միավորել ջանքերը՝ բոլորի, իսկ մասնավորապես՝ երեխաների ու երիտասարդների համար համացանցն առավել ապահով ու լավը դարձնելու նպատակով:

Ucom-ը «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ մեկնարկել էր «Ապահով համացանց Հայաստան 2017» վեցամսյա ծրագիրը, որի առաջին փուլի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի 200 դպրոցներում և քոլեջներում շուրջ 10 000 դպրոցականների ու ծնողների համար անցկացվեցին բաց դասեր համացանցի և թվային տեխնոլոգիաների ապահով օգտագործման վերաբերյալ: Հրապարակվեցին  STOP. THINK. CONNECT.™ արշավի «ԿԱՆԳՆԵ՛Ք, ՄՏԱԾԵ՛Ք, ՄԻԱՑԵ՛Ք™ Զրույց երեխաների հետ առցանց լինելու մասին» գիրքը, Եվրոպական դպրոցական ցանցի, INSAFE-ի «Մեր երազած համացանցը. Ձեռնարկ երիտասարդների և պատանիների համար» և «Մեր երազած համացանցը. Ձեռնարկ դասավանդողների համար» գրքերը:  

Ծրագրի առաջին փուլի ընթացքում Հայաստանի 32 դպրոցներում աշխատանքներ են իրականացվել  համաեվրոպական eSafetyLabel՝ Ինտերնետ ապահովության եվրոպական որակի նշանն ստանալու համար:    

Ծրագրի շրջանակներում Հայաստանի 25 ուսուցիչներ մասնակցեցին Եվրոպական դպրոցական ցանցի (European SchoolNet) «Ապահով համացանց  դասավանդողների համար»  վեցշաբաթյա դասընթացին, նրանցից  լավագույն արդյուքներ  ցույց  տված  11 դասավանդողներն ստացան European Schoolnet-ի ավարտական  հավաստագրեր:

Ապահով համացանց ծրագրում ընդգրկված 2 դասավանդողներ մասնակցել են  Ինտերնետի կառավարման  EuroDIG  2017 և  SEEDIG 2017 համաժողովներին:

«Ucom-ն իր սոցիալական պատասխանատվության շրջանակներում մեծ ուշադրություն է դարձնում կրթական ծրագրերին, իսկ այս մեկի ծավալները տարեցտարի ընդլայնվում են: Որպես խոշորագույն ընկերություն մենք պարտավորված ենք զգում ու ջանք չենք խնայում նորագույն տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ կրթական միջոցառումների իրականացման համար», - ասել է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

www.safe.am կայքում  տեղադրված են անհրաժեշտ տեղեկություններ եւ խորհուրդներ հայերեն լեզվով` ցանցից ապահով օգտվելու համար: Ինչպես նշեց Մեդիակրթության կենտրոնի տնօրեն Հայկազ Բաղյանը, ծրագրի երկրորդ փուլում շեշտը կդրվի բնագիտամաթեմատիկական միջառարկայական կրթական բովանդակության ստեղծման վրա:

Հիշեցնենք, որ «Ապահով համացանց» ծրագիրը նվիրված է Ապահով համացանցի միջազգային օրվան, որը նշվում է  սկսած 2004-ից յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Համաեվրոպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնվելով, մարդկանց համախբում է` պայքարելու ապօրինի, վնասակար եւ ոչ պատշաճ բովանդակության դեմ:

Կարճ հասցե: geek.am/u/5521.html
Ucom Security Տիգրան Սաֆարյան Ապահով համացանց 2017

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2546 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline. 4G ցանցը հասանելի է դարձել 14 նոր քաղաքում

Հայաստանում Beeline-ը հայտարարում է այս տարվա կեսին մեկնարկած բջջային ցանցի լայնածավալ արդիականացման ծրագրի ավարտի մասին։ Հայաստանում Beeline-ի ներկայության ամբողջ ընթացքում սա ենթակառուցվածքների ամենախոշոր արդիականացումն է՝ ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

2018թ.-ին հնարավոր է iPhone X-ի հիմքի վրա երեք նոր սմարթֆոն թողարկվի

KGI Securities ընկերության վերլուծաբան Մինգ-Չի Կուոն, ով հայտնի է ՏՏ ընկերություններում իր ունեցած կապերով, հայտնել է, որ հաջորդ տարի Apple կորպորացիան iPhone X սմարթֆոնի հիմքի ...

Business

image

ՎիվաՍել-ՄՏՍ-ում կայացել է iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելի հանդիպումը ՏՀՏ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Այսօր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար, «Nest Labs» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: ...

Various

image

Ռոստելեկոմի աշխատակիցները մասնակցեցին արյունատվության ակցիային

«Ռոստելեկոմ» Հայաստանի անձնակազմը հոկտեմբերի 26-ին մասնակցեց արյունատվության ակցիային և արյուն նվիրաբերեց ՀՀ առողջապահության նախարարության Արյունաբանական կենտրոնում։ Արյունաբանական կենտրոնում ախտորոշվում, բուժվում և դիսպանսեր հսկողության տակ են գտնվում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram