Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Նոր ինովացիոն հեքեթոն՝ EIF-ի, ISTC-ի և Optym Արմենիա նախաձեռնությամբ
14/04/2017 19:54

Նոր ինովացիոն հեքեթոն՝ EIF-ի, ISTC-ի և Optym Արմենիա նախաձեռնությամբ

Optym Արմենիան, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնն առաջին անգամ կազմակերպում են Smarter Transportation Data հեքեթոնը, որն ամենաարդյունավետ միջոցն է տաղանդներ ներգրավելու, նրանց ստեղծագործական ներուժը բացահայտելու, ոլորտով հետաքրքված երիտասարդներին համախմբելու և շատ կարճ ժամանակահատվածում համատեղ նախագծեր իրականացնելու համար:

Smarter Transportation Data հեքեթոնը կկայանա ապրիլի 15-ից 16-ը ISTC-ում: Միջոցառման գլխավոր հովանավորն է Optym Արմենիան, աջակիցները՝ ԱՄՆ ՄԶԳ-ն և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Հեքեթոնի նպատակն է խթանել նոր գաղափարների գեներացումը և նպաստել ֆունկցիոնալ նախատիպերով նորարարական լուծումների ստեղծմանը տրանսպորտի ոլորտում՝ օգտագործելով ոլորտի առաջատար ապրանքանիշերի կողմից տրամադրված բազմազան տվյալների բազաներ, API-ներ և սարքավորումներ:

Հեքեթոնի առաջին օրը՝ ապրիլի 15-ին, թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու տրանսպորտային ոլորտին նվիրված ‹‹Smart Talk››-երի, որոնք կվարեն ոլորտի առաջատար մասնագետները:

Smarter Transportation Data հեքեթոնի անվանակարգերն ու մրցանակներն են՝

– Ամենանորարարական լուծում՝ ֆունկցիոնալ նախատիպով – 4000 ԱՄՆ դոլար

– Լավագույն բիզնես կոնցեպտ/գաղափար – 2500 ԱՄՆ դոլար

– Հայաստանի համար ամենաարժեքավոր լուծում – 1500 ԱՄՆ դոլար

Հեքեթոնին կարող են մասնակցել 2-4 հոգուց բաղկացած թիմեր, որոնք պետք է 24 ժամվա ընթացքում մշակեն և զարգացնեն նորարարական գաղափարներ, առաջարկեն նոր լուծումներ՝ հաշվի առնելով էներգետիկայի և տրանսպորտի ոլորտների առկա խնդիրներն ու մարտահրավերները: Իրենց լուծումները մշակելու համար մասնակիցները պետք է օգտագործեն հանրայնորեն հասանելի կամ Optym, Menu.am և GGTaxi ընկերությունների կողմից տրամադրված տվյալների բազաները:

Հեքեթոնի ընթացքում թիմերի կողմից իրականացվող ծրագրերը կարող են ներառել, բայց սահմանափակված չլինել հետևյալ օրինակներով՝

– Բջջային հավելված, որը տրամադրում է տրանսպորտին վերաբերող օգտակար տեղեկատվություն ներկա ժամանակում և/կամ ամենօրյա երթևեկությունը դարձնում է ավելի հաճելի

– Վիզուալիզացիա (հավելված), որը տվյալների բարդ հավաքածուից առանձնացնում է կարևոր ինֆորմացիան և նպաստում է տրանսպորտային համակարգի գործունեության կամ տրանսպորտի պահանջի ընկալմանը

– Ինֆորմացիոն գրաֆիկ (աղյուսակներ, դիագրամներ և այլն), որը ցուցադրում է տվյալների վերլուծության և համադրման արդյունքում ստացված հետաքրքիր վիճակագրություն:

Միջոցառման մանրամասներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ: