Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple-ը հաջորդ շաբաթ կներկայացնի iPad-ի նորացված շարքը
14/03/2017 22:27

Apple-ը հաջորդ շաբաթ կներկայացնի iPad-ի նորացված շարքը

Apple-ը նոր սարքերը կներկայացնի մինչեւ այս ամսվա վերջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է MacRumors-ը՝ վկայակոչելով «վստահության արժանի» աղբյուր:

Անունը չհայտնած իրազեկչի խոսքով՝ միջոցառումը պլանավորված Է մարտի 20-ի եւ 24-ի միջեւ: Թե հատկապես ինչ սարքեր կներկայացվեն հաջորդ շաբաթ, աղբյուրը չի հայտնել: 

Քանի որ ընկերությունը մինչ օրս լրագրողներին  հրավիրատոմսեր չի առաքել, MacRumors-ը ենթադրում Է, որ Apple-ը կարող Է յոլա գնալ առանց շնորհանդեսի, ինչպես դա արդեն պատահել Է 2014 թվականի մարտին: Այն ժամանակ Քուփերթինոյում գտնվող կորպորացիան հրաժարվեց միջոցառումից եւ պարզապես մամուլի տեղեկագրեր ուղարկեց պրոֆիլային հրատարակություններին:

Ինչպես սպասվում Է, այս անգամ Apple-ը կներկայացնի iPad-ի նորացված շարքը, որի մեջ կմտնեն 12,9, 10,5, եւ 9,7 դյույմ անկյունագծերով պլանշետներ: Եթե հավատանք լուրերին, առաջատար սարքը կդառնա 10,5-դյույմանոց մոդելը, որը կստանա կրկնակի 12-մեգափիքսելանոց խցիկ եւ գերբարձր լուծաչափի Էկրան: