Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Movie Trip․ Գյումրիում ստեղծված հավելված՝ ճանապարհորդող կինոսիրողների համար
15/03/2016 21:53

Movie Trip․ Գյումրիում ստեղծված հավելված՝ ճանապարհորդող կինոսիրողների համար

Փետրվարի կեսին Գյումրիում տեղակայված Movie Trip սկսնակ ընկերությունը թողարկել է համանուն հավելվածը, որը ճանապարհորդող կինոսիրողներին հնարավորություն է տալիս նորովի բացահայտել աշխարհը։ Հավելվածը հնարավորություն է տալիս գտնել այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել այս կամ այն հայտնի ֆիլմի նկարահանումները։ Հայտնում է App.am-ը։

Ամեն վայր ունի հասցե, քարտեզ և կադր ֆիլմից, կարելի է գտնել նաև տեսարանի նկարագրություն և սոցիալական գործիքներ։ Ներկայում հավելվածում ներկայացված է 173 ֆիլմ, 1509 տեսարան և 1158 վայր։

Movie Trip-ի հիմնադիրներն են Աշոտ Գասպարյանը, Մհեր Սարգսյանը ու Արտավազդ Եղիազարյանը։ Ընկերությունը հաղթող է ճանաչվել Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից կազմակերպված Գյումրու համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում։

App Armenia-ն հայկական շարժական բովանդակության հարթակ է, որի նպատակն է նպաստել հայկական բջջային հավելվածների առաջխաղացմանը և շարժական սարքավորումների հայ օգտատերերի համար բարձրորդակ բովանդակության հասանելիության ապահովմանը: Նախագիծն իրականացվում է Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի կողմից՝ Beeline-ի աջակցությամբ: