Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Առաջին անգամ դրոնը հատել է Լա-Մանշը
26/02/2016 15:08

Առաջին անգամ դրոնը հատել է Լա-Մանշը

Պպատմության ընթացքում թռչող սարքերի զարգացման մակարդակը որոշելու հիմնական ցուցանիշներից մեկը դրանց թռիչքի տարածությունն է։ Նախագծողներն իրենց սարքերի գրանցած ցուցանիշներն ավելի հնչեղ դարձնելու համար ընտրում էին հատուկ աշխարհագրական ուղղություններ։ Օրինակ՝ ինքնաթիռի առաջին թռիչքը Եվրոպայից Ամերիկա կամ առաջին շուրջերկրյա թռիչքը և այլն։ Նույն ճանապարհով են գնում նաև դրոնները։

Ocuair և Vulcan UAV ընկերությունների ստեղծած դրոնն օրերս առաջինն էր, որ առանց լիցքավորման հաղթահարեց Լա-Մանշ նեղուցը, որը Եվրոպան բաժանում է Մեծ Բրիտանիայից։ Enduro 1 կոչվող սարքը 35 կմ տարածությունը հաղթահարեց 72 րոպեում։ Դրոնին հետևել է նավակ, որն էլ կնարահանել է թռիչքի ընթացքը։ Մանրամասների համար դիտեք կից տեսանյութը։