374
21
2808
Վերակառուցվում է Անին՝ նորագույն տեխնոլոգիաների միջոցով

Վերակառուցվում է Անին՝ նորագույն տեխնոլոգիաների միջոցով

Լոկատոր ընկերությունը, իրականացելով Հայաստանի 9 ամենահայտնի վանքերի/եկեղեցիների եռաչափ մոդելավորման աշխատանքները, այժմ ձեռնամուխ է եղել Անիի քաղաքի վիրտուալ վերականգման աշխատանքներին:

Անին եղել է մեր պատմական հայրենիքի ամենաչքնաղ մայրաքաղաքներից մեկը, ունեցել է 100 000 ավել բնակիչ, հանդիսացել է մետաքսյա ճանապարհի կարևորագույն հանգուցներից մեկը, ունեցել է հարուստ մշակույթ և  ճարտարապետություն և անվանվել է «Հազար ու մի եկեղեցու քաղաք»։ Ցավոք ներկա պահին քաղաքից մնացել են միայն ավերակներ և, լինելով Թուրքիայի տարածքում, օրեցօր վերանում է, և գուցե ապագայում այն հիմնովին կվերանա թե′ երկրի երեսից և թե′ մեր ապագա սերունդների հիշողությունից։

Լոկատոր ընկերությունը, մտահոգվելով այդ փաստով, արդեն իսկ ներդրումներ է իրականացնում քաղաքի վիրտուալ վերկանգման աշխատանքներում։ Ունենալով մեծ փորձ եռաչափ մոդելավորման և ինտերակտիվ համակարգերի ստեղծման մեջ` ընկերությունը ջանք չի խնայելու գործն ավարտին հասցնելու համար։

Բարձր տեխնոլոգիաների և ճարտարապետության ոլորտի նորագույն տեխնոլոգիաների` մասնավորապես 3D մոդելավորման շնորհիվ յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա ոչ միայն տեսնել վերականգնված Անին, այլև վիրտուալ ճանապարհորդություն կատարել քաղաքում` մտնելով յուրաքանչյուր եկեղեցի, վանք, ամրոց, քայլելու փողոցներում, հանդիպելու հին Անիի բնակիչներին և այլն: Վիրտուալ ճանապարհորդությունը հնարավորություն կտա այցելուին զգալու իրեն հին դարաշրջանում` վայելելով երբեմնի ծաղկուն մայրաքաղաքի ողջ հմայքը:

Վիրտուալ վերականգնման պլանը կիրագործվի ճարտարապետական, մշակութային, պատմագիտական, արվեստաբանական և այլ ուղղություններով: Մարդը, դիտելով այն, պետք է հնարավորինս լիարժեք պատկերացնի այդ դարաշրջանի ողջ շունչը, տեսնի քաղաքի բնակիչներին իրենց տարազներով, ապրելակերպով:

«Գաղափարի ներդրման համար կարևոր նշանակություն է ունեցել նաև այն հանգամանքը, որ այսօր Անիում չկա որևէ հիշատակում, որ այն հայկական մայրաքաղաք է: Երբ այսօր զբոսաշրջիկները գնում են Թուրքիա, այցելում են Անի, չեն կարող տեղեկանալ, որ այն որևէ կապ ունի հայերի հետ: Բնականաբար, առաջնային խնդիրն այն է, որ մենք աշխարհին ցույց տանք, որ Անին հայկական քաղաք է ու հայկական մշակույթ»,- նշում է Լոկատոր ընկերության համահիմնադիր Վլադիմիր Սոֆյանը:

Ծրագրի շրջանակներում մի աննախադեպ գաղափարի իրագործման հնարավորություն էլ կա. Անիի հանդիպակաց տարածքում` Հայաստանի սահմանին, կառուցվում են դիտակետեր, որտեղ այցելուներին տրամադրվում են հեռադիտակներ` տեսնելու Անին: Սակայն հեռադիտակը ցույց է տալիս ոչ թե Անիի ավերակները, այլ վերականգնված Անին: Ավելին` հեռադիտակի միջոցով այցելուն հնարավորություն է ունենալու «մտնելու» քաղաքի ամեն մի անկյուն, տեսնելու քաղաքի կենդանի շարժը և տպավորություն է ստանալու, որ շրջում է հին Անիում: Ակնհայտ է, որ նոր զբոսաշրջության վայրը կդառնա Հայաստանում ամենաայցելվողներից մեկը, եթե ոչ ամենաայցելվողը, քանի, որ այն իր բնույթով կլինի առաջինն ամբողջ աշխարհում։

Այժմ ծրագիրը կյանքի կոչելու համար ընկերությունը ներգրավելու է ճարտարապետ հնագետներ, արվեստագետներ, երաժիշտներ, պատմաբաններ, մոդելավորողներ, անիմատորներ և այլ մասնագետներ։ Շուրջ 1,5 տարի տևող այս աշխատանքների ինքնարժեքը  կկազմի ընդամենը 300 – 350 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Լոկատոր ընկերությունը փնտրում է համախոհներ կամ ներդրողներ այս նվիրյալ գործում:

Անի մայրաքաղաքի վերականգնումը ունի բացառիկ ազգային նշանակություն և մեծ ոգևորությամբ կընդունվի թե′ Հայաստանի, թե′ սփյուռքի մեր միլիոնավոր հայրենակիցների կողմից։

Բացի հզոր հասարակական հնչեղությունից և բարի համբավից նախաձեռնությունը ներդրողների համար հետաքրքի կլինի նաև բիզնես տեսանկյունից։

«Նախատեսվում է տարբեր տիպի ելքային արտադրանք տալ` սկսած հավելվածներից և վերջացրած Blu-Ray սկավառակներով, վեբ հավելվածներով: 7D կինոթատրոններում կարող ենք կազմակերպել դիտումներ, ինչը շատ տարածված է Եվրոպայում», - հավելում է Վլադիմիր Սոֆյանը:

Ընդհանրապես աշխարհում հինավուրց հուշարձանների և օբյեկտների թվայնացման, վերականգնման, ինչպես նաև վիրտուալ ճանապարհորդությունների կազմակերպման փորձ արդեն կա: Հայաստանում այդ ոլորտում առաջին քայլերն անում է «Լոկատորը»: Ընկերությունը եռաչափ մոդելավորել և Google Earth համակարգ է ներբեռնել Ստեփանակերտ և Շուշի քաղաքները՝ հնարավորություն ընձեռելով վիրտուալ ճանապարհորդություն կատարելու Արցախի պատմական քաղաքներում:

Կարճ հասցե: geek.am/u/5117.html
Հայաստան Հայաստան 3D Անի

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2525 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՀՀ Նախագահի ՏՏ ոլորտի 2017թ. մրցանակը՝ iPod-ի ստեղծողին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017թ. Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը: Հոկտեմբերի 19-ին ՀՀ ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram