Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը պաշտոնապես ներողություն է խնդրել Apple-ից
28/04/2015 12:41

Google-ը պաշտոնապես ներողություն է խնդրել Apple-ից

Google կորպորացիան, պաշտոնական հրապարակման միջոցով, ներողություն է խնդրել Apple-ից: Խոսքը գնում է Google Maps հարթակում հայտնված նկարի մասին, որտեղ Անդրոիդ մարդուկը իր բնական կարիքներն է հոգում Apple-ի ապրանքային նշանի վրա:

Google-ը հայտնել է, որ սույն նկարը չի ստեղծվել իրենց կողմից, այն հարթակում ավելացրել է անհայտ օգտատեր՝ Map Maker ծառայության միջոցով:

Հիշեցնենք, որ վերոնշյալ նկարը հայտնվել էր Google Maps-ի Պակիստանի քաղաքներից մեկի քարտեզի վրա: