Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. Օպտիկամանրաթելային ինտերնետ ծառայությունը հասանելի է նոր հասցեներում
22/04/2015 10:39

Beeline. Օպտիկամանրաթելային ինտերնետ ծառայությունը հասանելի է նոր հասցեներում

22 ապրիլի, 2015 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է, որ օպտիկամանրաթելային տեխնոլոգիայով (FTTB) «Beeline Ինտերնետ» ծառայությունն արդեն հասանելի է նոր հասցեներում։ Մասնավորապես, գերարագ ինտերնետ ծառայությունից այսուհետ կարող են օգտվել նաև Նորաշեն թաղամասի բնակիչները։
Օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայության շրջանակում նախատեսված են սակագնային փաթեթներ ինտերնետի համաչափ արագություններով` 10, 35, 50 և 70 մբ/վրկ: Ամսական բաժանորդային վարձը համապատասխանաբար կազմում է 5000, 7000, 10000 և 13000 դրամ:

«Այսօր Beeline-ը Հայաստանի ինտերնետի շուկայի բացարձակ առաջատարն է։ Ուսումնասիրելով  շուկան և մեր բաժանորդների պահանջները՝ մենք առաջարկում ենք այնպիսի ծառայություններ, որոնք ոչ միայն պարզ են և համար, այլ գին որակ համադրության լավագույն դրսևորումներից  են։ «Beeline Ինտերնետ» ծառայությունը վերն ասվածի վառ ապացույցներից մեկն է.  մենք մտադիր ենք ևս մեկ անգամ ապացուցել մեր առաջատարությունն ու կրկին անգամ հանդես գալ որպես ոլորտի զարգացման առաջատար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Beeline ինտերնետ» ծառայության բաժանորդներին հասանելի է Beeline IPTV ծառայությունն ընթացիկ շուկայական գներով: Hi-Line ծառայության գործող բաժանորդները կարող են միանալ «Beeline ինտերնետ» ծառայությանը` անկախ պայմանագրի ժամկետից: «Beeline ինտերնետ»-ին միանալու դեպքում Hi-Line ծառայության բաժանորդները կարող են պահպանել գործող ծառայությունը որպես պահուստային: Նրանց կառաջարկվի 4 մբ/վրկ արագությամբ հատուկ սակագնային փաթեթ` ամսական 90 դրամով:

Նշենք, որ ծառայությունը նաև հասանելի է Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների բնակիչներին, ինչպես նաև Ավան թաղամասում: Beeline-ն ակտիվորեն կշարունակի ընդլայնել ծառայության աշխարհագրությունը մայրաքաղաքում:

Beeline-ի ծառայությունների և «Beeline ինտերնետ» ծառայության գործողության տարածքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ Beeline վաճառքի սպասարկման գրասենյակներում  կամ զանգահարելով 100 և 8070 հեռախոսահամարներին։