Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple ընկերության մեծ իրադարձությունը: Այն ամենն, ինչ դուք պետք է իմանաք:
10/03/2015 21:14

Apple ընկերության մեծ իրադարձությունը: Այն ամենն, ինչ դուք պետք է իմանաք:

Այսօր տեղի ունենացավ Apple Watch-ին նվիրված միջոցառում, որի ժամանակ բացահայտվեցին բոլոր մանրամասներն ընկերության կողմից թողարկվող առաջին ժամացույցի մասին: Տեսնենք թե ինչի մասին խոսվեց միջոցառման ընթացքում:

 

Apple Watch 

Կարևորագույն նորությունը դա ժամացույցի գինն էր, քանի որ ժամացույցը ինքնին ներկայացվել էր անցած տարվա սեպտեմբերին: Ստորև ներկայացնում ենք գները.

  – Apple Watch Sport Edition: $349 (38մմ); $499 (42մմ)
  – Apple Watch: $549-$1049 (38մմ); $599-$1099 (42մմ)
  – Apple Watch Edition: $10,000 և ավելի:

Նախնական պատվերները սկսվելու են ապրիլի 10-ից, իսկ ապրանքի առկայությունն երաշխավորվում է մինչև ապրիլի 24-ը: 

Apple Watch 

Ընկերության ներկայացուցիչը հավաստիացնում է, որ այդպիսի բարձր գինն իր բացատրությունն ունի: Ժամացույցն համալրված է հաղորդագրության և կապի համար նախատեսված գործիքներով, որոնք հնարավորություն են տալիս իրական ժամանակում կիսվել էկրանի վրա պատկերված նկարով մեկ այլ Apple Watch կրող անձի հետ: Այն նաև ունի առողջությունը հետազոտող գործիքներ, ինչպես օրինակ արագաչափն  ու սրտի զարկերը ցույց տվող մոնիտորը: Այդ գործիքներն օգնում են հասնել լավ մարզավիճակի և ահազանգում են, երբ առաջանում են խնդիրներ: 

Ժամացույցն ունի Siri և Apple Pay-ից օգտվելու հնարավորություն և այն կարելի է օգտագործել նաև զանգերի համար: Հնարավություն կա օգտվելու Twitter-ից, MLB-ից և Instagram-ից: Ժամացույցը իր մեջ հիմնականում ներառում է այնպիսի հավելվածներ, որոնք կօգնեն ժամանակ խնայել: Ինչպես օրինակ W Hotels կոչվող հավելվածը հնարավորություն է տալիս հյուրանոցային համարի դուռը բացել մեկ հպումով:

Macbook

Macbook

Մեկ այլ կարևորագույն նորամուծություն է լիովին վերաձևավորված, 30.5սմ, 900 գրամ, բարակ՝ Retina էկրանով MacBook-ը: 
 
13.1 մմ բարակությանը հասնելու համար, որը 4 անգամ փոքր է ներկա MacBook Air-ից, նոր MacBook-ը հանել է բոլոր պորտերը, բացառությամբ USB Type-C-ից, որը օգտագործվում է ֆայլեր փոխանցելու, տեսանյութերի ելքերի, լիցաքավորման համար, ինպես նաև պահպանվել է ականջակալների համար նախատեսված բնիկը:
Դրա հետ մեկտեղ վերափոխված է MacBook-ի ներքին կառուցվածքը, ինչպես օրինակ շատ փոքր մայր պլատան, Core M պրոցեսորը, որը չունի մեծ հզորություն, սակայն կարող է շահագործվել առանց օդափոխիչի և մարդկոցի, որը թույլ է տալիս առանց լիցքավորման օգատագործել MacBook-ը 10 ժամ շարունակ:
Այս նոր շատ բարակ MacBook-ը ունի նաև նոր տեսակի ստեղնաշար, որն իր «թիթեռ» կոչվող գործառույթի շնորհիվ բարելավել է հպման ճշգրտությունը: 
 
Նոր MacBook-ի գինը կսկսի $1,299-ից, որի կոնֆիգուրացիան կտատանվի 8GB RAM-ից մինչև 256GB SSD-ի շրջանակներում: Կան արծաթագույն, մոխրագույն, ոսկեգույն MacBook-ի տարբերակներ, որոնց առաքումը կսկսի ապրիլի 10-ից: 
 
 
Ավելի էժան Apple TV and HBO Now

Apple TV

Apple TV-ը դեռևս չունի նորմուծություններ, սակայն նվազեցվել է այս սարքավորման գինը՝ $99 փոխարեն $69: Այն անձանց համար, ովքեր տանն արդեն ունեն Apple TV, լավ նորություն կլինի այն, որ Apple-ը պատրաստվում է դառնալ HBO Now-ի թողարկման գործընկերը, որը հանդիսանում է կաբելային ցանցի ավտոնոմ հոսքային ծառայություն: Ապրիլ ամսից HBO Now հնարավոր կլինի մուտք գործել միայն Apple TV-ով կամ iOS-ի միջոցով: Արժեքը կազմում է $15 ամսեկան: 
 
Research Kit
 
 ,3
 
ResearchKit-ի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում iPhone-ը դարձնել բժշկական ախտորոշման սարք, որը ուղարկում է ձեր տվյալներն աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հետազոտման կենտրոններին: 
 
ResearchKit կունենա 5 հավելված, որոնք ժամանակի ընթացքում կթարմացվեն և կավելանան: Այդ հավելվածները հնարավորություն կտան հետևելու Պարկինսոնի հիվանդության հետագա զարգացումները և խուսափել կրծքի քաղցկեղից: Բոլոր տվյալները կլինեն չափազանց կոնֆինդեցիալ և հասանելի կլինեն միայն օգտատերին: