Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Olympus-ը նոր ֆոտոխցիկ է թողարկելու
30/01/2015 14:17

Olympus-ը նոր ֆոտոխցիկ է թողարկելու

Համացանցում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Olympus ընկերությունն աշխատում է նոր ֆոտոխցիկի վրա, որը լինելու է 2013 թվականին թողարկված OM-D E-M5 մոդելի կատարելագործված տարբերակը և կրելու է Olympus OM-D E-M5II անվանումը: 

Նորույթը նախատեսված է լինելու սիրողական լուսանկարչության համար: Սարքի կորպուսը պաշտպանված է լինելու փոշուց, խոնավությունից, ինչպես նաև ցածր ջերմաստիճանից: Պատկերի բարձր որակն ապահովելու են 16 Մպ սենսորն ու TruePic VII պրոցեսորը: Բացի այդ, ֆոտոխցիկն ունենալու է 3 դյույմանոց սենսորային դիսփլեյ և Wi-Fi մոդուլ: 

Olympus OM-D E-M5II-ը պաշտոնապես ներկայացվելու է փետրվարի 5-ին, սակայն սարքի արժեքն արդեն հայտնի է: Այն կազմելու է 1400 ԱՄՆ դոլար: